Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմանբ հաստատված կարգի 50 և 53-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով քաղաքացի Արմեն Վարդգեսի Բարսեղյանի խնդրանքը, որոշում եմ.
1.Արմեն Վարդգեսի Բարսեղյանին սեփականության իրավունքով պատկանող մարզ Կոտայք, համայնք Ջրվեժ, գյուղ Զովք, 13-րդ փողոց, թիվ 4 հասցեի՝ 2500,0 քառ.մետր մակերեսով (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 09082018-07-0006) բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը և մարզ Կոտայք, համայնք Ջրվեժ, գյուղ Զովք, 13-րդ փողոց, թիվ 4/2 հասցեի՝ 492,5 քառ.մետր մակերեսով (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 17012024-07-0064) բնակավայրերի այլ հողամասը միավորել և միավորված անշարժ գույքին տրամադրել հասցե՝ համայնք Ջրվեժ, գյուղ Զովք, 13-րդ փողոց, թիվ 4։
2.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում՝ Արմեն Վարդգեսի Բարսեղյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: