Այսօր: Կիրակի, 5 Մայիսի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 41
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



16 սեպտեմբերի 2019 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Լարիսա Գրիգորի Գուլյանի (ծնված՝ 1938 թվականի փետրվարի 26-ին) դիմումը, որով ցանկություն է հայտնել օրինականացնել սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ-1 Այգետարածք 26–րդ տեղամաս թիվ 22 հասցեի այգեգործական հողակտորում ինքնակամ կառուցված շինությունները (հիմք՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր, տրված 2019 թվականի ապրիլի 2-ին, «ԳԵՈԴԵԶԻԱ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅՈՒՆ» ՊՈԱԿ–Ի կողմից 2019 թվականի օգոստոսի 27-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը):

Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և «ԳԵՈԴԵԶԻԱ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅՈՒՆ» ՊՈԱԿ–Ի կողմից սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Լարիսա Գրիգորի Գուլյանը սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ-1 Այգետարածք 26–րդ տեղամաս թիվ 22 հասցեի այգեգործական հողակտորում 1980 թվականին ինքնակամ կառուցել է բնակելի տուն՝ 47,4 քառ.մետր, նկուղ՝ 82,95 քառ.մետր և աստիճանավանդակ՝ 4,78 քառ.մետր արտաքին մակերեսներով:

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10, 11, 22.1-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Լարիսա Գրիգորի Գուլյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ-1 Այգետարածք 26–րդ տեղամաս թիվ 22 հասցեի այգեգործական հողակտորում ինքնակամ կառուցված շենք-շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1.Լարիսա Գրիգորի Գուլյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ-1 Այգետարածք 26–րդ տեղամաս թիվ 22 հասցեի այգեգործական հողակտորում ինքնակամ կառուցված բնակելի տունը՝ 47,4 քառ.մետր, նկուղը՝ 82,95 քառ.մետր և աստիճանավանդակը՝ 4,78 քառ.մետր արտաքին մակերեսներով, համարել օրինական:

2.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի առաջատար մասնագետ Հուսիկ Գրիգորյանի վրա:

3.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը։

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Լարիսա Գրիգորի Գուլյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Հուսիկ Գրիգորյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner