Այսօր: Ուրբաթ, 3 Մայիսի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 66
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



04 մարտի 2021 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացիներ Հակոբ Վալերիկի Չոբանյանի (ծնված՝ 1983 թվականի հունվարի 1-ին), Վահե Վալերիկի  Չոբանյանի (ծնված՝ 1981 թվականի փետրվարի 12-ին), Վալերիկ Խորենի  Չոբանյանի (ծնված՝ 1954 թվականի օգոստոսի 28-ին), Անահիտ Անդրանիկի Զուռնաչյանը (ծնված՝ 1958 թվականի մայիսի 10-ին) Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված 2021 թվականի մարտի 3-ի դիմումը, որով ցանկություն են հայտնել օրինականացնել ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 19-րդ փողոցի թիվ 20 հասցեի տնամերձ հողամասում ինքնակամ կառուցված շինությունը, ինչպես նաև գույքը բաժանելու երկու առանձին մասերի (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 19052016-07-0049, տրված 2016 թվականի մայիսի 19-ին, «ԳԵՈԿԱԴ 55» ՍՊԸ–ի կողմից 2021 թվականի փետրվարի 23-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը):

Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և «ԳԵՈԿԱԴ 55» ՍՊԸ–ի կողմից կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Հակոբ Վալերիկի Չոբանյանին, Վահե Վալերիկի  Չոբանյանին, Վալերիկ Խորենի  Չոբանյանին, Անահիտ Անդրանիկի Զուռնաչյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 19-րդ փողոցի թիվ 20 հասցեի տնամերձ հողամասում 2017 թվականին ինքնակամ կառուցել է շինություն՝ շոգեբաղնիք, 22,34 քառ.մետր արտաքին մակերեսով:

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 48 և 51-րդ կետերի, 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 4-րդ կետի, նույն որոշմամբ հաստատված կարգի 10, 11, 13-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Հակոբ Վալերիկի Չոբանյանին, Վահե Վալերիկի  Չոբանյանին, Վալերիկ Խորենի  Չոբանյանին, Անահիտ Անդրանիկի Զուռնաչյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 19-րդ փողոցի թիվ 20–րդ հասցեի տնամերձ հողակտորում ինքնակամ կառուցված շինության պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1. Հակոբ Վալերիկի Չոբանյանին, Վահե Վալերիկի  Չոբանյանին, Վալերիկ Խորենի  Չոբանյանին, Անահիտ Անդրանիկի Զուռնաչյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի  19-րդ փողոցի թիվ 20–րդ հասցեի տնամերձ հողամասում ինքնակամ կառուցված շոգեբաղնիքը՝ 22,34 քառ.մետր արտաքին մակերեսով, համարել օրինական:

2.Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 19-րդ փողոց թաղամասի թիվ 20 հասցեից բաժանված S1=500,0 քառ.մետր մակերեսով գույքին տրամադրել հասցե` համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, 19-րդ փողոց, թիվ 20, S2=988,0  քառ.մետր մակերեսով գույքին տրամադրել հասցե` համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, 19-րդ փողոց, թիվ 20/1:

3.Սահմանել, որ հողամասի սեփականատերերը.

1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Ջրվեժ համայնքի բյուջեի N 900105228218 հաշվին պետք է վճարեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաշվարկված 42 974 (քառասուներկու հազար ինը հարյուր յոթանասունչորս) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.

2)իրենց միջոցների հաշվին պետք է վճարեն կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։

4.Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում, նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։

5.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Հուսիկ Գրիգորյանի վրա:

6.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը։

7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Հակոբ Վալերիկի Չոբանյանին, Վահե Վալերիկի  Չոբանյանին, Վալերիկ Խորենի  Չոբանյանին, Անահիտ Անդրանիկի Զուռնաչյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Հուսիկ Գրիգորյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner