Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2019 թվականի հունվարի 15-ի թիվ 4-Ն որոշմամբ հաստատված չափորոշիչները, Ջրվեժ համայնքի սոցիալական խնդիրների ուսումնասիրման հանձնաժողովի եզրակացությունը Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Բանակի փողոցի թիվ 4/8 տան բնակիչ Անիչկա Արմենակի Դերմոյանի ընտանիքի վերաբերյալ, այն է՝ Անիչկա Արմենակի Դերմոյանը ներկայումս բնակվում է ընտանիքի 2 անձով, ինքը՝ ծնված 1934 թվականին և աղջիկը՝ Կարինե Գուրգենի Ղափլանյանը՝ ծնված 1934 թվականին, կենսաթոշակառուներ են, ընդ որում՝ Կարինե Ղափլանյանը հանդիսանում է 3-րդ կարգի հաշմանդամության թոշակառու, գտնվում է բժիշկների մշտական հսկողության տակ և ընտանիքի ֆինանսական և սոցիալական վիճակից ելնելով Անիչկա Արմենակի Դերմոյանը դիմել է համայնքապետարան՝ դրամական օգնություն ստանալու խնդրանքով, որոշում եմ.
1.Հանձնարարել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Անահիտ Մարգարյանին՝ բյուջեի համապատասխան հոդվածից Անիչկա Արմենակի Դերմոյանին ցույց տալ դրամական օգնություն՝ 30 000 (երեսուն հազար) դրամ գումարի չափով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Անիչկա Արմենակի Դերմոյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: