Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 48 և 51-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով «ԱՅԱՆԻՍ» ՍՊԸ-ի տնօրեն Արթուր Բորիսի Ուզունյանի խնդրանքը, որոշում եմ.
1. «ԱՅԱՆԻՍ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 20-րդ փողոցի 1/2 և թիվ 1/3 հասցեների գույքերը միավորել և միավորված անշարժ գույքին տրամադրել հասցե` համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, 20-րդ փողոց, թիվ 1/2:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ «ԱՅԱՆԻՍ» ՍՊԸ-ին՝ տնօրեն Արթուր Բորիսի Ուզունյան, որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։