Ջրվեժի համայնքապետարան է դիմել Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի բնակիչ Արմինե Կամոյի Գրիգորյանը՝ Ձորաղբյուր գյուղի Բանակի փողոցի թիվ 2/1 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակելի տունը (նախկին հանրակացարանի շենք)` 38,57 քառ.մետր մակերեսով (արտաքին մակերեսը՝ 51,29 քառ.մետր) և այդ բնակելի տան սպասարկման 64,84 քառ.մետր մակերեսով բնակավայրի բնակելի կառուցապատման հողակտորը անհատույց սեփականության իրավունքով իրեն օտարելու խնդրանքով՝ ընտանիքի բնակարանային և սոցիալական վիճակից ելնելով (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 23122019-07-0092, տրված 2019 թվականի դեկտեմբերի 23-ին, անհատ ձեռնարկատեր Վալերիկ Գալստյանի կողմից 2019 թվականի դեկտեմբերի 2-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը):
Հաշվի առնելով այն, որ Արմինե Կամոյի Գրիգորյանի ընտանիքը չունի որևէ սեփականություն, ընտանիքի 5 անձով ներկայումս ժամանակավոր բնակվում է Ձորաղբյուր գյուղի Բարեկամության փողոցի 4-րդ նրբանցքի 1-ին փակուղու թիվ 3 տանը, խնամքի տակ են 2 անչափահաս երեխաները՝ ծնված 2002 և 2009 թվականներին, որոնցից ավագ դուստրը՝ Լիլիթ Հրաչյայի Կուրտիկյանը, ունի մանկական ուղեղային կաթված, հանդիսանում է մանկուց հաշմանդամ, գամված է անվասայլակին, հիմք ընդունելով Ձորաղբյուր գյուղի վարչական ղեկավարի առաջարկը՝ Ձորաղբյուր գյուղի Բանակի փողոցի թիվ 2/1 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակելի տունը (նախկին հանրակացարանի շենք)՝ 38,57 քառ.մետր մակերեսով (արտաքին մակերեսը՝ 51,29 քառ.մետր) և այդ բնակելի տան սպասարկման 64,84 քառ.մետր մակերեսով բնակավայրի բնակելի կառուցապատման հողակտորը, անհատույց սեփականության իրավունքով Արմինե Կամոյի Գրիգորյանին օտարելու մասին և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, համայնքի ավագանին որոշում է.
1.Թույլատրել համայնքի ղեկավարին՝ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Բանակի փողոցի թիվ 2/1 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակելի տունը (նախկին հանրակացարանի շենք)՝ 38,57 քառ.մետր մակերեսով (արտաքին մակերեսը՝ 51,29 քառ.մետր) և այդ բնակելի տան սպասարկման 64,84 քառ.մետր մակերեսով բնակավայրի բնակելի կառուցապատման հողակտորը անհատույց սեփականության իրավունքով օտարել Ձորաղբյուր գյուղի բնակիչ Արմինե Կամոյի Գրիգորյանին:
2.Սույն որոշումից ծագող գույքային իրավունքները ենթակա են նոտարական վավերացման և պետական գրանցման:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: