Այսօր: Շաբաթ, 27 Հուլիսի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
22.07.24 Հայտարարություն՝ ազգային պարեր
Օգոստոսի 1-ին ժամը 19։00-ին համեցեք «Անանենց արվեստանոց»-ի և Ջրվեժի համայնքապետարանի   հետ համատեղ իրականացվող մեր ամենամսյա ավանդական պարի  բաց դասին։
Այս անգամ պարուսուցումը կանցկացվի Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղում։
🔜 Հանդիպումը կկայանա օգոստոսի 1–ին, ժամը` 19:00-ին։
📍 Տեղը` Ձորաղբյուրի Վահունի Կարապետյանի անվան միջնակարգ դպրոցի  բակում։
🎶 Օրվա հյուրը` Ռուդիկ Հարոյանի անվան «Մասունք» ավանդական երգի-պարի համույթ։

 

19.07.24 «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ»

Տեղեկացնում ենք, որ 2024 թվականի օգոստոսի 17-ին, ժամը 13:00-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի (նախկին Շորժա) Սևանա լճի լողափնյա տարածքում անցկացնելու է «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարը:

 

18.07.24 Փառատոն «Մենք ենք մեր սարերը»
2024 թվականի հուլիսի 19-20-ը Իջևանի համայնքապետարանի կողմից «Մենք ենք մեր սարերը» ծրագրի շրջանակներում նախատեսվում է անցկացնել «Մենք ենք մեր սարերը» խորագրով փառատոն, որին կարող են մասնակցել ինչպես շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ, այնպես էլ անհատներ:Փառատոնի օրակարգըՀուլիսի 19-ին՝ մաս առաջին․Քաղաք Իջևան, Շատրվանների հրապարակում 11։00-ից մինչև 23։00 միջոցառումների շարք։Հուլիսի 19-ին՝ մաս երկրորդ․12։30-13։00-մեկնում Լուսահովիտ գյուղ, 13։15-14։00-ժողգործիքների համույթի համերգային ծրագրի, 14։00- 15։00-Վարդավառյան հյուրասիրություն, 15։00-16։30-հունձի մրցույթ, 16։30-17։00-վերադարձ Իջևան։ Հուլիսի 20-ին՝ գյուղ Սևքար, Սևքար համայնքի գյուղամեջ, 10։30-23։00 միջոցառումների ... Մանրամասն
17.07.24 Հանրային քննարկում

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով 2024 թվականի հուլիսի 30-ին՝ ժամը 11։00-ին Ջրվեժի համայնքապետարանի շենքում տեղի կունենա «Էյ Սի գրուպ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 49-րդ փողոցի թիվ 65 հասցեում «ՍՄԱՐԹ ՍԻԹԻ-3» բնակելի թաղամասի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկում։

08.07.24 Հայտարարություն Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2024 թվականի հուլիսի 11-ի՝ չորրորդ նստաշրջանի հերթական թիվ 7 նիստի օրակարգը հաստատելու մասին
ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժի համայնքապետարանի վարչական շենքում (հասցեն՝ ՀՀ Կոտայքի մարզ, համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, Մելքոնյան փողոց թիվ 76) 2024 թվականի հուլիսի 11-ին, ժամը 17։00-ին կայանալու է Ջրվեժ համայնքի ավագանու չորրորդ նստաշրջանի հերթական 7-րդ նիստը: Օրակարգում՝Համայնքի ղեկավարի հաղորդումը 2024 թվականի բյուջեի երկրորդ եռամսյակի կատարման մասին:Ջրվեժ համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 10-ի N 143-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:Նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին:Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 10-ի N 5-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:«Կոտայք» ջրօգտագործողների ... Մանրամասն
07.07.24 Վարդավառը Ջրվեժում
Ջրվեժ համայնքում իրականացվեց ևս մեկ ավանդական պարի բաց դաս՝ Անանենց արվեստանոցի և Ջրվեժի համայնքապետարանի նախաձեռնությամբ։
Այս անգամ ոչ միայն պարուսուցում էր, այլ նաև ավանդական Վարդավառի տոնախմբություն, ինչպես նաև մոռացված ծիսակատարությունների ներկայացում։ Պատրաստեցինք տոնի ծիսական տիկնիկ, քայլելով շրջեցինք տնից տուն, պատրաստեցինք խնդում (ծիսական ծառ), պարեցինք և իրար ջրեցինք` անձրև ու առատություն ստանալու ակնկալիքով։
Ստացվեց շատ գեղեցիկ միջոցառում։ Շնորհակալություն Անանենց արվեստանոցին, մեր հյուրերին՝ Ռուդիկ Հարոյանի անվան Մասունք ավանդական երգի-պարի համույթին, Ջրվեժ համայնքի բնակիչներին, ովքեր մեծ սիրով հյուրընկալեցին Նուրի տիկնիկին։ 
05.07.24 ՀՀ Սահմանադրության օրը
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը🇦🇲🇦🇲🇦🇲:
1991 թվականին անկախության հռչակումից հետո Սահմանադրությունն ընդունվեց 1995-ի հուլիսի 5-ի հանրաքվեով, և այդ օրն էլ դարձավ պետական տոն:
Ջրվեժ համայնքը նույնպես մասնակցեց Սահմանադրության օրվան նվիրված միջոցառմանը։
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստեր, տեսահոլովակներ
Ավագանու թիվ 7 արտահերթ նիստ 11.07.2024
Ավագանու թիվ 6 հերթական նիստ 07.06.2024
Ավագանու թիվ 5 հերթական նիստ 08.05.2024
Ավագանու թիվ 15 հերթական նիստ 27․12․2023
Ավագանու թիվ 3 արտահերթ նիստ 13.03.2024
Ավագանու թիվ 4 հերթական նիստ 12.04.2024
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner