Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ և 10-րդ հոդվածներով, 11-րդ հոդվածի 2-րդ մասով, 13-րդ և 14-րդ հոդվածներով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասով և 14-րդ հոդվածի 1-ին մասով, համայնքի ավագանին որոշում է.
1. Սահմանել Ջրվեժ համայնքում տեղական վճարների 2018 թվականի հետևյալ դրույքաչափերը`
1) համայնքի տարածքում շենքի կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու համար`
ա. մինչև 300 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և շինությունների համար` 10 000 (տաս հազար) դրամ,
բ.300 և ավելի քառակուuի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 20 000 (քսան հազար) դրամ.
2) ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված շինարարության թույլտվություն պահանջող, բոլոր շինարարական աշխատանքներն իրականացնելուց հետո շենքերի և շինությունների (այդ թվում` դրանց վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, ընդլայնումն ու բարեկարգումը) կառուցման ավարտը ավարտական ակտով փաստագրման ձևակերպման համար`
ա. մինչև 300 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և շինությունների համար` 10 000 (տաս հազար) դրամ,
բ. 300 և ավելի քառակուuի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 20 000 (քսան հազար) դրամ.
3) ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո շահագործման թույլտվության ձևակերպման համար`
ա. մինչև 300 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և շինությունների համար` 10 000 (տաս հազար) դրամ,
բ. 300 և ավելի քառակուuի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 20 000 (քսան հազար) դրամ.
4) համայնքի տնօրինության և օգտագործման ներքո գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար` 25 000 (քսանհինգ հազար) դրամ.
5) համայնքի կողմից կազմակերպվող մրցույթների և աճուրդների մասնակցության համար` յուրաքանչյուր մասնակցի համար` 10 000 (տասը հազար) դրամ.
6) համայնքի կողմից աղբահանության վճար վճարողների համար աղբահանության աշխատանքները կազմակերպելու համար`
ա.կենցաղային աղբի համար` ըստ հաշվառված անձանց քանակի` համայնքում անձնագրային հաշվառման կանոններով ըստ հասցեի հաշվառում ունեցող և (կամ) բնակվող յուրաքանչյուր բնակչի համար՝
- ամսական 200 (երկու հարյուր) դրամ Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղում,
- ամսական 150 (մեկ հարյուր հիսուն) դրամ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր և Զովք գյուղերում,
բ. ըստ բնակելի շինության կամ բնակարանի ընդհանուր մակերեսի՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար` 10 դրամ.
7) ոչ կենցաղային և խոշոր եզրաչափի աղբի համար ըստ ծավալի՝ մեկ խորանարդ մետր աղբի համար 3 000 (երեք հազար) դրամ, ըստ զանգվածի՝ մեկ տոննա աղբի համար՝ 10 000 (տաս հազար) դրամ.
8) սույն որոշման 1-ին կետի 7-րդ ենթակետով նախատեսված աղբի ծավալը կամ զանգվածը որոշելու (պարզելու) անհնարինության դեպքում, այդ թվում` տեխնիկական, աղբահանության վճարը սահմանվում է հետևյալ ամսական դրույքաչափերով`
ա.առևտրի և բնակչության կենցաղային սպասարկման ծառայություններ իրականացվող շինությունների մասով`
- մինչև 50 քառ.մետր մակերես ունեցող շինություններ` 500 (հինգ հարյուր) դրամ,
- 50 քառ.մետրից ավել մակերես ունեցող շինությունների մասով` 500 (հինգ հարյուր) դրամ գումարած 50 քառ.մետրը գերազանցող յուրաքանչյուր քառակուսի մետրի համար ևս 30 (երեսուն) դրամ,
բ.հանրային սննդի ծառայություններ իրականացվող շինությունների մասով` 1 քառ.մետրը 50 (հիսուն) դրամ,
գ.հյուրանոցների և հյուրանոցային ծառայություններ իրականացնող այլ հասարակական շինությունների մասով` 1 քառ.մետրը 30 (երեսուն) դրամ,
դ.արտադրական, արդյունաբերական և գրասենյակային նշանակության շինությունների մասով` 1 քառ.մետրը 8 (ութ) դրամ,
ե.կրթական, մշակութային, առողջապահական, սպորտային, գիտահետազոտական և նմանատիպ այլ հասարակական շինությունների մասով` 1 քառ.մետրը 4 (չորս) դրամ.
9)hամայնքի կողմից իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին շինարարական և խոշոր եզրաչափի մեկ խորանարդ մետր աղբի հավաքման և փոխադրման, ինչպես նաև աղբահանության վճար վճարողներին շինարարական և խոշոր եզրաչափի աղբի ինքնուրույն հավաքման և փոխադրման թույլտվության համար՝ 600 (վեց հարյուր) դրամ.
10)Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղում համայնքի կողմից ջրամատակարարման ծառայության կազմակերպման համարՙ յուրաքանչյուր տնտեսության համարՙ ամսական 3 000 (երեք հազար) դրամ.
11)համայնքային ենթակայության մանկապարտեզի ծառայությունից օգտվողների համար՝ մեկ երեխայի հաշվարկով 31 030 (երեսունմեկ հազար երեսուն) դրամ.
12)համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատության (երաժշտական դպրոց) ծառայություններից օգտվողների համար՝ մեկ երեխայի հաշվարկովՙ 19 702 (տասնինը հազար յոթ հարյուր երկու) դրամ.
13)համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ տրամադրելու համար տեղական վճարը մեկ փաստաթղթի համար` 500 (հինգ հարյուր) դրամ.
14) համայնքի կողմից անշարժ գույքի հասցեի տրամադրման համար՝ 5 000 (հինգ հազար) դրամ:
2. Սահմանել, որ.
1) տեղական վճար վճարողների գրանցամատյանները վարվում են էլեկտրոնային ձևով (համակարգչային ծրագրի կամ ինտերնետային կայքի տեսքով).
2) համայնքի կողմից մատուցվող ծառայությունների համար տեղական վճարը գանձվում է ծառայության մատուցումից առաջ, ընդ որում՝ սույն որոշման 1-ին կետի 11-րդ և 12-րդ ենթակետերում նշված ծառայությունների մատուցման դիմաց տեղական վճարը գանձվում է մինչև յուրաքանչյուր ամսվա 10-ը, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 6-րդ և 10-րդ ենթակետերում նշվածների, որոնց դեպքում տեղական վճարը գանձվում է ծառայությունը մատուցելուց հետո.
3)սույն որոշմամբ սահմանված ծառայությունների մատուցումը կարող է մերժվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դրանց տրամադրման համար նախատեսված փաստաթղթերը չներկայացնելու և (կամ) տեղական վճարի գումարը չվճարելու դեպքում:
3.Համայնքի ղեկավարին՝ ապահովել տեղական վճարների դրույքաչափերի, վճարման կարգի և ժամկետների, ամսվա ընթացքում տեղական վճարների յուրաքանչյուր տեսակի մասով փաստացի ստացված եկամուտների, ինչպես նաև համայնքի ավագանու սահմանած արտոնություններ ստացած անձանց և համապատասխան գումարների վերաբերյալ իրազեկումը համայնքի պաշտոնական համացանցային www.jrvezh-kotayq.am կայքում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: