Այսօր: Հինգշաբթի, 25 Հուլիսի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 57
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 31
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, 010-684929, 060-535553, jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

09 սեպտեմբերի 2011 թվականի N 31

«ՋՐՎԵԺԻ ՄԱՆԿԱԿԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՀԱՃԱԽՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՈՒՍՄԱՆ ՎՃԱՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  16-րդ հոդվածի առաջին մասի 19-րդ կետով և համայնքից երաժշտական դպրոց հաճախող երեխաներին խրախուսելու նպատակով,
   Համայնքի ավագանին    որոշում է.1.  «Ջրվեժի մանկական երաժշտական դպրոց» արտադպրոցական կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպություն հաճախող երեխաների ուսման վճար սահմանել 1 000 (մեկ հազար) դրամ, եթե'
   1) երեխայի ծնողները (ծնողը) կամ նրա օրինական ներկայացուցիչները (ներկայացուցիչը) մշտապես հաշվառված են Ջրվեժ համայնքում,
   2)երեխայի ծնողները (ծնողը) կամ նրա օրինական ներկայացուցիչները (ներկայացուցիչը) ժամանակավորապես կամ փաստացի հաշվառված են Ջրվեժ համայնքում և չունեն մշտական  հաշվառում այլ համայնքում:
   2.  Որոշման առաջին կետում չներառված ծնողների համար «Ջրվեժի մանկական երաժշտական դպրոց» արտադպրոցական կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպություն հաճախող երեխաների ուսման վճար սահմանել 5 000 (հինգ հազար) դրամ:
   3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հոկտեմբերի 1-ից:
   4. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ուժը կորցրած ճանաչել համայնքի ավագանու 2008 թվականի դեկտեմբերի 24-ի «Ջրվեժի մանկական երաժշտական դպրոցի ուսման վճար սահամնելու մասին» N 53 որոշումը:

Կողմ -10

ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ԼԵՌՆԻԿ

ԳԵՒՈՐԳՅԱՆ ԺՈՐԱ

ԵՓՐԻԿՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՍԱՐԳԻՍ

ՄԵԼՔՈՒՄՅԱՆ ԳԱՅԱՆԵ

ՊԱՊԱՆՅԱՆ ՄԱՐՏԻՆ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ՀԱՅԿ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐՏԱԿ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՎԱՀԱԳՆ

ՔԵՅԱՆ ՍԵՅՐԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner