Այսօր: Կիրակի, 16 Հունիսի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 23
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 056-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԳՐԻԳՈՐ ՍԵՐՈԲՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ+

Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն և 2021 թվականի ապրիլի 29-ի թիվ 698-Ն որոշումների պահանջներով, հիմք ընդունելով «ԳԵՈԳԼՈԲԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի փետրվարի 01-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հողամասի հատակագիծը, հաշվի առնելով այն, որ Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0330-0101 կադաստրային ծածկագրով 415,1 քառ.մետր մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի նկատմամբ գոյություն չունի որևէ իրավունք հաստատող փաստաթուղթ և հիմք ընդունելով նշված հողամասին կից՝ Ջրվեժ համայնքի Ջրվեժ 07-057-0330-0029 կադաստրային ծածկագրով 968,0 քառ. մետր (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 19122023-07-0118 վկայական, տրված՝ 2023 թվականի դեկտեմբերի 19-ին) և 07-057-0330-0097 կադաստրային ծածկագրով 450,0 քառ. մետր (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 19122023-07-0303 վկայական, տրված՝ 2023 թվականի դեկտեմբերի 19-ին) մակերեսներով գյուղատնտեսական նշանակության վարելահողերի սեփականատեր Իլոնա Լևոնի Գրիգորյանի խնդրանքը, ինչպես նաև Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0330-0095 կադաստրային ծածկագրով 1400,0 քառ.մետր մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի սեփականատեր Արշակուհի Յարությունի Թօփճեանի (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 21032023-07-0007 վկայական, տրված՝ 2023 թվականի մարտի 21-ին) և Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0330-0030 կադաստրային ծածկագրով 3058,0 քառ.մետր մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի սեփականատեր Գևորգ Աղասիի Իսրաելյանի (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 19042022-07-0040 վկայական, տրված՝ 2022 թվականի ապրիլի 19-ին) համաձայնություններն այն մասին, որ իրենց հողամասերին կից համայնքային սեփականություն հանդիսացող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0330-0101 կադաստրային ծածկագրով 415,1 քառ.մետր մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողն օտարվի այն փաստացի տիրապետող և օգտագործող Իլոնա Լևոնի Գրիգորյանին, համայնքի ավագանին որոշում է.

1.Ճանաչել համայնքային սեփականության իրավունքը Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0330-0101 կադաստրային ծածկագրով 415,1 քառ.մետր մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի նկատմամբ:

2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ օրենքով սահմանված կարգով կատարելու վերը նշված հողամասի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցում:

3.Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0330-0101 կադաստրային ծածկագրով 415,1 քառ.մետր մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրացում կատարելուց հետո թույլատրել համայնքի ղեկավարին՝ քաղաքացի Իլոնա Լևոնի Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող 07-057-0330-0097 կադաստրային ծածկագրով 450,0 քառ. մետր մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողին կից, իր կողմից փաստացի տիրապետվող, օգտագործվող և որպես իր հողամաս մուտք գործելու հնարավորություն ապահովող համայնքային սեփականություն հանդիսացող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0330-0101 կադաստրային ծածկագրով 415,1 քառ.մետր մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողն ուղղակի վաճառքի ձևով, որպես ընդլայնում, կադաստրային արժեքով, որը կազմում է 10 170 (տաս հազար մեկ հարյուր յոթանասուն) Հայաստանի Հանրապետության դրամ, օտարել Իլոնա Լևոնի Գրիգորյանին:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                        
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳՐԻԳՈՐ ՍԵՐՈԲՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner