Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգով, որոշում եմ.
1.Ջրվեժի համայնքապետարանին տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի գոյություն ունեցող «Մեծ աղբյուր» դրենաժային կապտաժների, կուտակային ավազանի, պոմպակայանի, քլորակայանի և «Լճի մոտ» պոմպակայանի, քլորակայանի ընդլայնման նախագծային փաստաթղթերի մշակման համար,
2.Որոշման կատարման հսկողությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե Սիրականյանի վրա: