Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2019 թվականի հունվարի 15-ի թիվ 4-Ն որոշմամբ հաստատված չափորոշիչները, Ջրվեժ համայնքի սոցիալական խնդիրների ուսումնասիրման հանձնաժողովի եզրակացությունը Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 6-րդ փողոցի 2-րդ նրբանցքի 1-ին փակուղու թիվ 6 տան բնակիչ Ռազմիկ Արտակի Խաչատրյանի ընտանիքի վերաբերյալ, այն է՝ ընտանիքը հինգ անձ է, ինքը ներկայումս չի աշխատում, ընտանիքի հայրը՝ Արտակ Ռազմիկի Խաչատրյանը, ծնված 1978 թվականին, հանդիսանում է 1-ին կարգի հաշմանդամ, անգիտակից վիճակում գամված է անկողնուն և գտնվում է Էրեբունի բժշկական կենտրունի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում 2021 թվականի մարտ ամսից, մայրը՝ Հերմինե Վարուժանի Հարությունյանը, ծնված 1982 թվականին, չի աշխատում, խնամում է ամուսնուն, Ռազմիկ Արտակի Խաչատրյանի խնամքի տակ են նաև եղբայրը՝ Խաչատուր Արտակի Խաչատրյանը, ծնված 2006 թվականին և քույրը՝ Մանե Արտակի Խաչատրյանը, ծնված 2011 թվականին:
Ելնելով վերը նշվածից և հաշվի առնելով Ռազմիկ Արտակի Խաչատրյանի ընտանիքի ֆինանսական վիճակը, համայնքի ավագանին որոշում է.
1.Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 6-րդ փողոցի 2-րդ նրբանցքի 1-ին փակուղու թիվ 6 տան բնակիչ Ռազմիկ Արտակի Խաչատրյանի ընտանիքին ցուցաբերել դրամական օգնություն՝ 200 000 (երկու հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ գումարի չափով, ծախսերն իրականացնելով համայնքի բյուջեի «Սոցիալական օգնություն ընտանիքներին» ծրագրից
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։