Այսօր: Երկուշաբթի, 6 Մայիսի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 73
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 15-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՍԱԹԵՆԻԿ ԱՂԱՋԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՍՈՒԲՎԵՆՑԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ԾՐԱԳՐԵՐԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՅՏԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է.

1.Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեից սուբվենցիա ստանալու նպատակով հաստատել ստորև նշված ծրագրերի բյուջետային ֆինանսավորման հայտերը՝

1) «Ջրվեժ համայնքում համայնքային ուսումնամշակութային զարգացման կենտրոնի կառուցում»,

2) «Ջրվեժ համայնքի Ջրվեժ և Զովք բնակավայրերի մանկապարտեզների կահավորում»,

3) «Ջրվեժ համայնքում ասֆալտապատման աշխատանքների իրականացում»,

4) «Ջրվեժ համայնքում լուսավորության համակարգի կառուցում»:

2. Սահմանել, որ վերոնշյալ ծրագրերի իրականացման և համայնքային ներդրում կատարելու համար համայնքի 2022 թվականի բյուջեով ֆինանսական միջոցներ նախատեսվում են հետևյալ չափերով՝

1) «Ջրվեժ համայնքում համայնքային ուսումնամշակութային զարգացման կենտրոնի կառուցում» ծրագրի համար՝ նախատեսված ծախսերի 65 տոկոսը,

2) «Ջրվեժ համայնքի Ջրվեժ և Զովք բնակավայրերի մանկապարտեզների կահավորում» ծրագրի համար՝ նախատեսված ծախսերի 65 տոկոսը,

3) «Ջրվեժ համայնքում ասֆալտապատման աշխատանքների իրականացում» ծրագրի համար՝ նախատեսված ծախսերի 65 տոկոսը,

4) «Ջրվեժ համայնքում լուսավորության համակարգի կառուցում» ծրագրի համար՝ նախատեսված ծախսերի 55 տոկոսը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԱԹԵՆԻԿ ԱՂԱՋԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner