Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով, Ջրվեժ համայնք Ձորաղբյուր գյուղի վարչական շենքի վերանորոգման աշխատանքների շահագործման ընդունելու նպատակով (գնման պայմանագիր՝ «ԿՄՋՀ-ԳՀԱՇՁԲ-22/41»), որոշում եմ.
1.Ստեղծել հանձնաժողով հետևյալ կազմով.
Սիրականյան Վահե - աշխատակազմի գլխավոր մասնագետ (նախագահ, գնումների պատասխանատու ստորաբաժանման ղեկավար),
Կարեն Խաչատրյան - Ջրվեժի համայնքի Ձորաղբյուր գյուղի վարչական ղեկավար,
«ՍՄ Ստուդիո» ՍՊԸ-ի- Հեղինակային հսկողություն իրականացնող
Ներկայացուցիչ (համաձայնությամբ),
«Սամարտ-Շին» ՍՊԸ-ի- Տեխնիկական հսկողություն իրականացնող
ներկայացուցիչ(համաձայնությամբ),
Հայաստանի Հանրապետության - Վերահսկողություն իրականացնող
քաղաքաշինության, տեխնիկական (համաձայնությամբ),
և հրդեհային անվտանգության
տեսչական մարմնի ներկայացուցիչ
Հայաստանի Հանրապետության - Վերահսկողություն իրականացնող
Ստեփան Քերոբյան-«ՏՍԿ-Սվյազստոյկոմ» ՍՊԸ-ի տնօրեն (գլխավոր կապալառու):
2.Հանձնարարել հանձնաժողովին, ուսումնասիրելու և կազմելու ավարտված շինարարական օբյեկտի շահագործման ընդունման ակտը:
3.Ընդունող հանձնաժողովի աշխատանքները կազմակերպել Ջրվեժի համայնքապետարանի շենքում, հասցեն' համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, Մելքոնյան փողոց 76: