Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2019 թվականի հունվարի 15-ի թիվ 4-Ն որոշմամբ հաստատված չափորոշիչները, Ջրվեժ համայնքի սոցիալական խնդիրների ուսումնասիրման հանձնաժողովի եզրակացությունը Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի Մելքոնյան փողոցի թիվ 58 հասցեի տան բնակիչ Արմինե Մուշեղի Կախյանի ընտանիքի վերաբերյալ, այն է՝ ընտանիքը բաղկացած է 2 անձից, ինքը չի աշխատում, ունի առողջական խնդիրներ, կարիք ունի հիվանդանոցային ստացիոնար բուժման, խնամքի տակ է անչափահաս դուստրը՝ Անահիտ Արթուրի Կախյանը, ծնված՝ 2012 թվականին և ընտանիքի ֆինանսական վիճակից ելնելով Արմինե Մուշեղի Կախյանը դիմել է համայնքապետարան՝ ֆինանսական օգնություն ստանալու խնդրանքով, որոշում եմ.
1.Հանձնարարել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնին՝ բյուջեի համապատասխան հոդվածից Արմինե Մուշեղի Կախյանի ընտանիքին ցույց տալ դրամական օգնություն՝ 30 000 (երեսուն հազար) ՀՀ դրամ գումարի չափով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Արմինե Մուշեղի Կախյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: