Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգով, որոշում եմ.
1.Ալյոշա Նիկոլայի Մկրտչյանին տալ նկուղային հարկով երկհարկանի բնակելի տան, ամառայի խոհանոցի, զրուցարանի, լողավազանի կառուցման և պարսպապատման շինարարության թույլտվություն՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 46-րդ փողոցի թիվ 33 հասցեի հողամասում։
2.Կառուցվող շենքերի և շինությունների սպասարկման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների իրականացումը կատարվում են բացառապես կառուցապատողի միջոցների հաշվին:
3.Պարտավորեցնել Ալյոշա Նիկոլայի Մկրտչյանին շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն երեք օր առաջ, տեղեկացնել համայնքի ղեկավարին, համաձայն N 2-5 ձևի:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Ալյոշա Նիկոլայի Մկրտչյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: