Այսօր: Կիրակի, 5 Մայիսի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 81-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, 010-684929, 060-535553, jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 հոկտեմբերի 2022 թվականի N 81-Ա

«ԿՈՏԱՅՔ» ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՂեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, հաշվի առնելով այն, որ խաթարվել է Ջրվեժ համայնքի Զովք բնակավայրի N 2 ջրհան կայանի խորքային հորի աշխատանքը և հիմք ընդունելով «Կոտայք» ջրօգտագործողների ընկերության տնօրինության 2022 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ԳՀ 1-03/1312 գրությամբ ներկայացված խնդրանքը՝ խորքային հորի կամերալ ուսումնասիրության, հորի լվացման և պոմպի հիմնանորոգման նպատակով ֆինանսական աջակցություն ստանալու մասին, համայնքի ավագանին որոշում է.

1.Թույլատրել համայնքի ղեկավարին՝ իրականացնելու ծախսեր բյուջեի «Ընթացիկ և կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածից և  «Կոտայք» ջրօգտագործողների ընկերությանը հատկացնել 6 610 000 (վեց միլիոն վեց հարյուր տաս հազար) Հայաստանի Հանրապետության դրամ գումար՝ Ջրվեժ համայնքի Զովք բնակավայրի N 2 ջրհան կայանի խորքային հորի աշխատանքի վերականգնման համար:

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։


Կողմ -6

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԳԱՍՊԱՐ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԿԱԴԻ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՀՈՒՍԻԿ

ՄԵԼՔՈՒՄՅԱՆ ԳԱՅԱՆԵ

ՄԿՐՏՉՅԱՆ ԳԱՐԻԿ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՎԱՀԱԳՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner