Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, ավագանին որոշում է. Ջրվեժի համայնքի Ձորաղբյուր բնակավայրում հաշվառված, համայնքային սեփականություն հանդիսացող գրքային ֆոնդը՝ 2 585 (երկու հազար հինգ հարյուր ութսունհինգ) հատ գիրք, անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով նվիրել «Ձորաղբյուրի Վահունի Կարապետյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը: |