Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ և 34-րդ հոդվածի 1-ին մասերի և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի պահանջներով, համայնքի ավագանին որոշում է.
1. Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժի համայնքապետարանի աշխատակազմի 2023 թվականի կառուցվածքը, աշխատակիցների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N 120-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1) որոշմամբ հաստատված N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ, համաձայն հավելվածի:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հուլիսի 1-ից: