Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 31-րդ և 50-րդ կետերի պահանջներով, որոշում եմ.
1.Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 155-րդ թաղամասի թիվ 28 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողակտորի հարևանությամբ գտնվող 73,8 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողակտորին տրամադրել հասցե՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ձորաղբյուր, 155-րդ թաղամաս, թիվ 28/1:
2.Դիմել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում` Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 155-րդ թաղամասի թիվ 28/1 հասցեում գտնվող գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցում կատարելու համար: