Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի թիվ 698-Ն և 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշումների պահանջներով, հաշվի առնելով «ՄԱՓԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2023 թվականի մարտի 28-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հողամասի հատակագիծը և այն, որ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 155-րդ թաղամասի թիվ 28/1 հասցեում գտնվող 73,8 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ գոյություն չունի որևէ իրավունք հաստատող փաստաթուղթ և հիմք ընդունելով նշված հողամասի հարևանությամբ՝ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 155-րդ թաղամասի թիվ 28 հասցեի գույքի սեփականատեր Աննա Ժորայի Սարգսյանի խնդրանքը, համայնքի ավագանին որոշում է.
1. Ճանաչել համայնքային սեփականության իրավունքը Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 155-րդ թաղամասի թիվ 28/1 հասցեում գտնվող 73,8 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ:
2. Առաջարկել համայնքի ղեկավարին՝ օրենքով սահմանված կարգով կատարելու վերը նշված հողամասի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցում:
3. Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 155-րդ թաղամասի թիվ 28/1 հասցեում գտնվող 73,8 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրացում կատարելուց հետո թույլատրել համայնքի ղեկավարին` քաղաքացի Աննա Ժորայի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 155-րդ թաղամասի թիվ 28 հասցեի 500,0 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին կից, իր կողմից փաստացի օգտագործվող համայնքային սեփականություն հանդիսացող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 155-րդ թաղամասի թիվ 28/1 հասցեում գտնվող 73,8 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասն ուղղակի վաճառքի ձևով, որպես ընդլայնում, կադաստրային արժեքով, որը կազմում է 327 805 (երեք հարյուր քսանյոթ հազար ութ հարյուր հինգ) Հայաստանի Հանրապետության դրամ, օտարել Աննա Ժորայի Սարգսյանին: |