Այսօր: Հինգշաբթի, 2 Մայիսի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 41
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 021-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, 010-684929, 060-535553, jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 փետրվարի 2023 թվականի N 021-Ա

ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ՊԱՐԻՍՊԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի թիվ 698-Ն և 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշումների պահանջներով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի 2023 թվականի փետրվարի 13-ի գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասցենելու մասին թիվ Կ-13022023-07-0088 որոշումը, «ԳԻՍ-ԱՐՏ» ՍՊԸ-ի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 1-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը և հաշվի առնելով այն, որ Ջրվեժ համայնքի Ջրվեժ 2-րդ այգեգործական զանգվածի 5-րդ թաղամասի թիվ 7/1 հասցեում գտնվող 71,2 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի և վրան ամրակայված 0,08 քառ.մետր մակերեսով պարսպի նկատմամբ գոյություն չունի որևէ իրավունք հաստատող փաստաթուղթ և հիմք ընդունելով նշված հողամասի հարևանությամբ՝ Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 2-րդ այգեգործական զանգվածի 5-րդ թաղամասի թիվ 7 և թիվ 8-10 հասցեների սեփականատերեր Արթուր, Դավիթ և Նարեկ Ռազմիկի Սաֆարյանների խնդրանքը, համայնքի ավագանին որոշում է.

1.Ճանաչել համայնքային սեփականության իրավունքը Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 2-րդ այգեգործական զանգվածի 5-րդ թաղամասի թիվ 7/1 հասցեում գտնվող 71,2 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի և վրան ամրակայված 0,08 քառ.մետր մակերեսով պարսպի նկատմամբ: 
2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ օրենքով սահմանված կարգով կատարելու վերը նշված անշարժ գույքի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցում:
3. Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 2-րդ այգեգործական զանգվածի 5-րդ թաղամասի թիվ 7/1 հասցեում գտնվող 71,2 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ իրավունքի պետական գրացում կատարելուց հետո թույլատրել համայնքի ղեկավարին` քաղաքացիներ Արթուր, Դավիթ և Նարեկ Ռազմիկի Սաֆարյաններին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 2-րդ այգեգործական զանգվածի 5-րդ թաղամասի թիվ 7 և թիվ 8-10 հասցեների՝ համապատասխանաբար 410,0 քառ.մետր և 748,0 քառ.մետր մակերեսներով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասերին կից, իրենց կողմից փաստացի օգտագործվող համայնքային սեփականություն հանդիսացող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 2-րդ այգեգործական զանգվածի 5-րդ թաղամասի թիվ 7/1 հասցեում գտնվող 71,2 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը և վրան ամրակայված 0,08 քառ.մետր մակերեսով պարիսպն ուղղակի վաճառքի ձևով, կադաստրային արժեքով օտարել կառույցն իրականացրած անձանց՝ Արթուր, Դավիթ և Նարեկ Ռազմիկի Սաֆարյաններին:


Կողմ -12

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԳԱՍՊԱՐ

ԲԼԵՅԱՆ ՎԱՐՍԵՆԻԿ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԿԱԴԻ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՀՈՒՍԻԿ

ԵՐԻՑՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԵՏԱՔՍՅԱ

ՄԱՐԿՈՍՅԱՆ ԳՈՌ

ՄԵԼՔՈՒՄՅԱՆ ԳԱՅԱՆԵ

ՊԱՊԱՆՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ՌՈԲԵՐՏ

ՍԱՆԹՐՈՍՅԱՆ ՆՈՐԱՅՐ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՀԱՅԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner