Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 11-րդ կետի, 28-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ և 37-րդ հոդվածի առաջին մասերի պահանջներով, համայնքի ավագանին որոշում է. 1.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ղեկավարի վարձատրության չափը՝ պաշտոնային դրույքաչափը, սահմանել ամսական 520 000 (հինգ հարյուր քսան հազար) Հայաստանի Հանրապետության դրամ:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հուլիսի 1-ից:
3.Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ուժը կորցրած ճանաչել համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ղեկավարի վարձատրության չափը սահմանելու մասին» N 39-Ա որոշումը:
|