Խորհրդակցությունը վերաբերում էր համայնքապետարանի ընթացիկ գործունեությանը, վերջինիս աշխատանքներին՝ կապված առկա դիմումնեի և գրությունների հետ, եկամուտների հավաքագրման գործընթացին։
Քննարկվեցին՝
1. Ընդհանուր բնույթի հարցեր, մասնավորապես․
- Դիմումներ ընդունելիս փաստաթղթերի ամբողջական փաթեթի ապահովում, պատասխան ակնկալող գրությունների կամ դիմումների ժամկետների պահպանում։ - Շինարարական աշխատանքների նկատմամբ խիստ հսկողության իրականացում։ - Ավագանու առաջիկա նիստի օրակարգի ձևավորման նպատակով անհրաժեշտ նախագծերի պատրաստում։
2․ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնին վերաբերող հարցեր. - Կապիտալ ծրագրերի համար ֆինանսավորում իրականացնել բացառապես հիմնավորող փաստաթղթերի առկայության պարագայում։ - Ապահովել բյուջեի մուտքերի կիսամյակային պլանի կատարումը։ |