Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 16-րդ հոդվածի պահանջով, համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 12-ի թիվ 1՝ հերթական նիստի օրակարգը` 1) Համայնքի ղեկավարի հաղորդումը 2021 թվականի բյուջեի չորրորդ եռամսյակի կատարման մասին: 2) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 28-ի N 78-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: 3) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելու մասին: 4) Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին: 5) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելու մասին: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |