Այսօր: Ուրբաթ, 3 Մայիսի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 53
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



25 հունվարի 2023 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ԳՈՒՅՔԻ ՎԵՐԱՀԱՍՑԵԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացիներ Նվերիկ Հրանտի Դավթյանի (ծնված՝ 1963 թվականի մարտի 4-ին), Լաուրա Շահենի Սահակյանի (ծնված՝ 1966 թվականի օգոստոսի 26-ին), Հրանտ Նվերիկի Դավթյանի (ծնված՝ 1985 թվականի հունվարի 14-ին), Հրաչյա Նվերիկի Դավթյանի (ծնված՝ 1988 թվականի օգոստոսի 29-ին) և Լիանա Նվերիկի Դավթյանի (ծնված՝ 1986 թվականի մարտի 8-ին) Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը, որով ցանկություն են հայտնել օրինականացնել ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 1-ին փողոցի թիվ 19/2 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունները (հիմք՝ անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 2313928 վկայական, տրված 2007 թվականի հունիսի 25-ին, պետական վկայական ծննդի մասին թիվ ԲԱ656078, տրված 2023 թվականի հունվարի 9-ին, «ՆԱՐԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ» ՍՊԸ-ի կողմից 2022 թվականի օգոստոսի 26-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը, ինքնակամ կառույցը Կադաստրի կոմիտեում հաշվառված լինելու փաստը հավաստող ծածկագիր՝ 2022QSVRPD, մուտքագրված 2022 թվականի օգոստոսի 30-ին):

Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և «ՆԱՐԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ» ՍՊԸ-ի կողմից կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Լաուրա Սահակյանին, Նվերիկ, Հրանտ, Հրաչյա  և Լիանա Դավթյաններին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 1-ին փողոցի թիվ 19/2 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում 2017 թվականին ինքնակամ կառուցվել է թիվ 2 բնակելի տունը՝ ընդհանուր 260,3 քառ․մետր և թիվ 3 ծածկը՝ 8,3 քառ.մետր արտաքին մակերեսներով։

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ և 62-րդ կետերի, 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 4-րդ կետի, նույն որոշմամբ հաստատված կարգի 10, 11, 13 կետերի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Լաուրա Սահակյանին, Նվերիկ, Հրանտ, Հրաչյա  և Լիանա Դավթյաններին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 1-ին փողոցի թիվ 19/2 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շենք-շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, ինքնակամ շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1.Լաուրա Սահակյանին, Նվերիկ, Հրանտ, Հրաչյա  և Լիանա Դավթյաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 1-ին փողոցի թիվ 19/2 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողակտորը վերահասցեավորել՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, 3-րդ փողոց, թիվ 34: 

2.Լաուրա Սահակյանին, Նվերիկ, Հրանտ, Հրաչյա  և Լիանա Դավթյաններին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 3-րդ փողոցի թիվ 34 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում 2017 թվականին ինքնակամ կառուցված թիվ 2 բնակելի տունը՝ ընդհանուր 260,3 քառ․մետր և թիվ 3 ծածկը՝ 8,3 քառ.մետր արտաքին մակերեսներով, համարել օրինական:

3.Սահմանել, որ հողամասի սեփականատերերը.

1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Ջրվեժ համայնքի բյուջեի N 900105228218 հաշվին պետք է վճարեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաշվարկված  850 488 (ութ հարյուր հիսուն հազար չորս հարյուր ութսունութ) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.

2)իրենց միջոցների հաշվին պետք է վճարեն կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։

4.Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։

5.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե Սիրականյանի վրա:

6.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը։

7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Լաուրա Սահակյանին, Նվերիկ, Հրանտ, Հրաչյա  և Լիանա Դավթյաններին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Վահե Սիրականյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner