Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 16-րդ հոդվածի պահանջով, համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 10՝ հերթական նիստի օրակարգը`
1)Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժի համայնքապետարանի աշխատակազմի 2022 թվականի կառուցվածքը, աշխատակիցների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին:
2)Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում տեղական տուրքերի 2022 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին:
3)Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում տեղական վճարների 2022 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին:
4)Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում 2022 թվականի տեղական վճարի գծով արտոնություններ սահմանելու մասին:
5)Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի 2022 թվականի տարեկան աշխատանքային պլանին հավանություն տալու մասին:
6)Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի 2022 թվականի բյուջեն հաստատելու մասին:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |