Այսօր: Երկուշաբթի, 6 Մայիսի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 8
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



14 սեպտեմբերի 2021 թ.

ՇՈՒՇԱՆ ԴԱՎԹԻ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի, Քաղաքացիական օրենսգրքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի, Ընտանեկան օրենսգրքի 47-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերի, հիմք ընդունելով Շուշան Դավթի Սիրադեղյանի (ծնված՝ 1954 թվականի հունիսի 26-ին) դիմումը և հիմք ընդունելով թիվ ԵԷԴ/0580/02/11 քաղաքացիական գործով Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 27.02.2012 թվականի վճիռը՝ Աննա Սարիմանի Սիրադեղյանին անգործունակ ճանաչելու մասին, Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի 2012 թվականի մայիսի 21-ի «Անգործունակ ճանաչված Աննա Սիրադեղյանի նկատմամբ խնամակալություն սահմանելու մասին» թիվ 12 որոշում և Ջրվեժ համայնքի ղեկավարին կից Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2021 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 5 նիստի արձանագրությունը, որոշում եմ. 

1.Թույլատրել Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 7-րդ փողոցի թիվ 35 հասցեի բնակիչ Շուշան Դավթի Սիրադեղյանին՝ օտարելու նույն հասցեում բնակվող աղջկան՝ Աննա Սարիմանի Սիրադեղյանին (ծնված՝ 1973 թվականի մարտի 21-ին), ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 7-րդ փողոցի թիվ 35/1 հասցեի 305,0 քառ.մետր գույքի 1/4 բաժնեմասը նույնպես (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 24072020-07-0177, տրված 2020 թվականի հուլիսի 24-ին, Ջրվեժ համայնքի ղեկավարի 2021 թվականի օգոստոսի 26-ի «Անշարժ գույքին հասցե տրամադրելու մասին» թիվ 643-Ա որոշում և «ԳԵՈԿԱԴ 55» ՍՊԸ-ի կողմից 2021 թվականի օգոստոսօ 20-ին սահմանված կարգով կազմված և հաստատված հողամասի բաժանման սխեմա):

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Շուշան Դավթի Սիրադեղյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Նորայր Սանթրոսյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner