Այսօր: Հինգշաբթի, 9 Մայիսի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 42
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



18 մայիսի 2022 թ.

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉՎԱԾ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացի Վահե Միհրանի Գուտներյանի (ծնված՝ 1974 թվականի դեկտեմբերի 13-ին) կողմից Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը՝ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Լուսավորության փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 13/2 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրի բնակելի կառուցապատման 4,4 քառ.մետր մակերեսով հողամասը և հողամասում իր կողմից ինքնակամ կառուցված և համայնքային սեփականության իրավունքը ճանաչված 4,4 քառ.մետր արտաքին մակերեսով պարիսպն իրեն օտարելու մասին (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 13052022-07-0170, տրված 2022 թվականի մայիսի 13-ին և անհատ ձեռնարկատեր Արման Ավետիսյանի կողմից 2022 թվականի մայիսի 2-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը): 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 4-րդ կետի, նույն որոշմամբ հաստատված կարգի 34.2 և 35-րդ կետերով և հիմք ընդունելով Ջրվեժ համայնքի ավագանու 2019 թվականի մարտի 15-ի թիվ 12-Ա որոշումը, որոշում եմ.

1.Համայնքային սեփականություն հանդիսացող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Լուսավորության փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 13/2 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրի բնակելի կառուցապատման 4,4 քառ.մետր մակերեսով հողամասը և հողամասում իր կողմից ինքնակամ կառուցված և համայնքային սեփականության իրավունքը ճանաչված 4,4 քառ.մետր արտաքին մակերեսով պարիսպն ուղղակի վաճառքի կարգով նախապատվության իրավունքով օտարել կառույցն իրականացրած անձին՝ Վահե Միհրանի Գուտներյանին:

2.Պարտավորեցնել Վահե Միհրանի Գուտներյանին՝ մուծելու հողամասի կադաստրային արժեքը, որը կազմում է 30 071 (երեսուն հազար յոթանասունմեկ) Հայաստանի Հանրապետության դրամ, պարիսպի վաճառքի արժեքը՝ 20 381 (քսան հազար երեք հարյուր ութսունմեկ) Հայաստանի Հանրապետության դրամ:

3.Հանձնարարել համայնքի ղեկավարի տեղակալ Նորայր Սանթրոսյանին՝ ինքնակամ կառույցն իրականացրած անձի կողմից սույն որոշման 2-րդ կետում նշված գումարների վճարումից հետո 10-օրյա ժամկետում գնորդի հետ կնքելու անշարժ գույքի օտարման պայմանագիր: 

4.Ընդունել ի գիտություն, որ գույքի օտարման պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքները պետական գրանցման` անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում:

5.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե Սիրականյանի վրա:

6.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը:

7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Վահե Միհրանի Գուտներյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Նորայր Սանթրոսյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner