Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգով, որոշում եմ.
1.Քաղաքացի Վահան Նշանի Աբգարյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0342-0014 կադաստրային համարի հողամասում թույլատրել քանդելու անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 04112021-07-0160 վկայականում նշված 204,3 քառ.մետր ընդհանուր մակերեսներով շինությունները:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Վահան Նշանի Աբգարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: