Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 27
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 100-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի թիվ 698-Ն և 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշումների պահանջներով, հիմք ընդունելով «Նարինե Առաքելյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2023 թվականի հուլիսի 6-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հողամասի հատակագիծը, հաշվի առնելով այն, որ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 215-րդ թաղամասի թիվ 1/1 հասցեում գտնվող 77,2 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ գոյություն չունի որևէ իրավունք հաստատող փաստաթուղթ և հիմք ընդունելով նշված հողամասի հարևանությամբ՝ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 215-րդ թաղամասի թիվ 1 հասցեի գույքի սեփականատեր Դավիթ Ռոբերտի Սարգսյանի խնդրանքը (նախկին հասցե՝ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 2 այգետարածք թիվ 71 հողակտոր, հիմք՝ անշարժ գուքյքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 04072022-07-0043 վկայական, տրված՝ 2022 թվականի հուլիսի 4-ին), համայնքի ավագանին որոշում է.

1.Ճանաչել համայնքային սեփականության իրավունքը Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 215-րդ թաղամասի թիվ 1/1 հասցեում գտնվող 77,2 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ:

2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ օրենքով սահմանված կարգով կատարելու վերը նշված հողամասի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցում:

3.Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 215-րդ թաղամասի թիվ 1/1 հասցեում գտնվող 77,2 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրացում կատարելուց հետո թույլատրել համայնքի ղեկավարին` քաղաքացի Դավիթ Ռոբերտի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 215-րդ թաղամասի թիվ 1 հասցեում գտնվող (նախկին հասցե՝ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 2 այգետարածք թիվ 71 հողակտոր) 788,0 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին կից, իր կողմից փաստացի օգտագործվող համայնքային սեփականություն հանդիսացող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 215-րդ թաղամասի թիվ 1/1 հասցեում գտնվող 77,2 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասն ուղղակի վաճառքի ձևով, որպես ընդլայնում, կադաստրային արժեքով, որը կազմում է 342 907 (երեք հարյուր քառասուներկու հազար ինը հարյուր յոթ) Հայաստանի Հանրապետության դրամ, օտարել Դավիթ Ռոբերտի Սարգսյանին:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                        
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՀՈՒՍԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner