Այսօր: Կիրակի, 19 Մայիսի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 32
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



29 նոյեմբերի 2021 թ.

ՆԱՐԻՆԵ ԱՐԱՄԱՅԻՍԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2019 թվականի հունվարի 15-ի թիվ 4-Ն որոշմամբ հաստատված չափորոշիչները, Ջրվեժ համայնքի սոցիալական խնդիրների ուսումնասիրման հանձնաժողովի եզրակացությունը Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 13-րդ փողոցի թիվ 2/1 տնակի բնակիչ Նարինե Արամայիսի Վարդանյանի ընտանիքի վերաբերյալ, այն է՝ Նարինե Արամայիսի Վարդանյանի ընտանիքը երեք անձ է, տղան՝ Մեսրոպ Երվանդի Եղոյանը, ծնված 2001 թվականին, ծառայում է Հայաստանի զինված ուժերում, նրա խնամքի տակ է անչափահաս աղջիկը՝ Ռիմա Երվանդի Եղոյանը, ծնված 2007 թվականին, սույն թվականի հոկտեմբերի 30-ին տանիքով անցնող հոսանքալարերը հրդեհվել են, վնասվել է տնակի կտուրը և ընտանիքի ֆինանսական ու սոցիալական վիճակից ելնելով Նարինե Արամայիսի Վարդանյանը դիմել է համայնքապետարան՝ դրամական օգնություն ստանալու խնդրանքով, որոշում եմ.

1.Հանձնարարել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանին՝ բյուջեի համապատասխան հոդվածից Նարինե Արամայիսի Վարդանյանի ընտանիքին ցույց տալ դրամական օգնություն՝ 30 000 (երեսուն հազար) դրամ գումարի չափով:

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Նարինե Արամայիսի Վարդանյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Օգիտա Ղուկասյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner