Այսօր: Հինգշաբթի, 2 Մայիսի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 25
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



06 հունիսի 2023 թ.

ՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԻ ՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Հակոբ Գևորգի Գրիգորյանի (ծնված՝ 1983 թվականի հունվարի 18-ին) դիմումը, որով ցանկություն է հայտնել սեփականության իրավունքով իրեն պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 3-րդ փողոցի թիվ 12 հասցեի տնամերձ հողամասում առկա թիվ 3 ավտոտնակի (հիմք` անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 2718067 վկայական, տրված 2010 թվականի ապրիլի 19-ին) և ավտոտնակին կից ինքնակամ կառուցված թիվ 2՝ ավտոտնակի, որոնց ընդհանուր արտաքին մակերեսը՝ 39,4 քառ.մետր է, որից՝ ինքնակամ՝ 18,6 քառ.մետր, գործառնական նշանակությունը հասարակական նպատակային նշանակության շենք-շինությունների՝ խանութի փոխադրելու, օրինականացնելու վերը նշված 18,6 քառ.մետր արտաքին մակերեսով խանութը, ինքնակամ կառուցված շենք-շինությունները, ինչպես նաև ինքնակամ բացված թվով երկու դռները և հինգ պատուհանները (հիմք` անհատ ձեռնարկատեր Արփինե Մադոյի Սուքիասյանի կողմից կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը, ինքնակամ կառույցը Կադաստրի կոմիտեում հաշվառված լինելու փաստը հավաստող ծածկագիր՝ 2023U9RYHH, մուտքագրված 2023 թվականի մայիսի 31-ին):

Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի, հաստատված գլխավոր հատակագծի և անհատ ձեռնարկատեր Արփինե Մադոյի Սուքիասյանի կողմից սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Հակոբ Գևորգի Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 3-րդ փողոցի թիվ 12 հասցեի տնամերձ հողակտորում 2011 թվականին ինքնակամ կառուցվել է թիվ 1 բնակելի տունը՝ 15,8 քառ.մետր, թիվ 2 ավտոտնակը՝ 18,6 քառ.մետր, թիվ 3 օժանդակ շինությունը՝ 48,3 քառ.մետր, թիվ 4 զուգարանը՝ 2,2 քառ.մետր, թիվ 5 ծածկը՝ 14,7 քառ.մետր, թիվ 6 պարիսպը՝ 0,3 քառ.մետր արտաքին մակերեսներով, ինչպես նաև առկա է ինքնակամ բացված երկու դուռ և հինգ պատուհան:

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8.1, 10, 11, 13 և 18 կետերի, 2002 թվականի փետրվարի 2-ի N 88 որոշմամբ հաստատված կարգի պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2014 թվականի ապրիլի 11-ի թիվ 14-Ն որոշմամբ հաստատված գլխավոր հատակագիծը և հաշվի առնելով այն, որ Հակոբ Գևորգի Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 3-րդ փողոցի թիվ 12 հասցեի տնամերձ հողամասում ինքնակամ կառուցված շենք-շինությունների, ինքնակամ բացված երկու դռների և հինգ պատուհանների պահպանումը չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունները կառուցված չեն ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

 

 

1.Հակոբ Գևորգի Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 3-րդ փողոցի թիվ 12 հասցեում գտնվող 39,4 քառ.մետր ընդհանուր արտաքին մակերեսով, որից՝ ինքնակամ կառուցված՝ 18,6 քառ.մետր, ավտոտնակի գործառնական նշանակությունը, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների սահմանել որպես հասարակական նպատակային նշանակության շենք-շինությունների՝ խանութի:

2.Հակոբ Գևորգի Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 3-րդ փողոցի թիվ 12 հասցեի տնամերձ հողամասում ինքնակամ կառուցված թիվ 1 բնակելի տունը՝ 15,8 քառ.մետր, թիվ 2 խանութը՝ 18,6 քառ.մետր, թիվ 3 օժանդակ շինությունը՝ 48,3 քառ.մետր, թիվ 4 զուգարանը՝ 2,2 քառ.մետր, թիվ 5 ծածկը՝ 14,7, թիվ 6 պարիսպը՝ 0,3 քառ.մետր արտաքին մակերեսներով, ինչպես նաև ինքնակամ բացված երկու դռները և հինգ պատուհանները, համարել օրինական:

3.Սահմանել, որ հողամասի սեփականատերը.

1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Ջրվեժ համայնքի բյուջեի N 900105228218 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի  N 912-Ն որոշմամբ հաշվարկված 318 357 (երեք հարյուր տասնութ հազար երեք հարյուր հիսունյոթ) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.

2)իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։

4.Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում, նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։

5.Աշխատակազմի առաջատար մասնագետ Տաթևիկ Խաչատրյանին` սույն որոշման առաջին կետում նշված տարածքը հաշվառել որպես հասարակական նշանակության օբյեկտ և ընդգրկել ոչ բնակելի ֆոնդում:

6.Պարտավորեցնել Հակոբ Գևորգի Գրիգորյանին` որոշումից բխող իրավունքները գրանցել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում:

7.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի առաջատար մասնագետ Տաթևիկ Խաչատրյանի վրա:

8.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը։

9.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Հակոբ Գևորգի Գրիգորյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Տաթևիկ Խաչատրյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner