Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգով, որոշում եմ.
1.Քաղաքացիներ Վարդան Սերյոժայի Հովհաննիսյանին և Գրետա Մելսի Բաղրամյանին տալ նկուղային հարկով մեկ հարկանի բնակելի տան կառուցման և պարսպապատման շինարարության թույլտվություն՝ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող Ջրվեժ համայնքի Զովք գյուղի 10-րդ փողոցի թիվ 19 հասցեի հողամասում։
2.Պարտավորեցնել Վարդան Սերյոժայի Հովհաննիսյանին և Գրետա Մելսի Բաղրամյանին՝ շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն երեք օր առաջ, տեղեկացնել համայնքի ղեկավարին, համաձայն N 2-5 ձևի:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Վարդան Սերյոժայի Հովհաննիսյանին և Գրետա Մելսի Բաղրամյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: