Այսօր: Ուրբաթ, 3 Մայիսի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 67
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



18 մայիսի 2022 թ.

ՀՈՂԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ, ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՊԱՐԻՍՊՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔԸ ՎԵՐԱԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացի Քրիստինա Ռոբերտի Պետրոսյանի (ծնված՝ 1977 թվականի օգոստոսի 11-ին) Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված 2022 թվականի մայիսի 16-ի դիմումը, որով ցանկություն է հայտնել օրինականացնելու Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 3-րդ փողոցի թիվ 7/32 հասցեում գտնվող հողամասին կից, իր կողմից փաստացի օգտագործվող, համայնքային սեփականություն հանդիսացող 248,4 քառ.մետր մակերեսով հողամասը և հողամասում իր կողմից ինքնակամ կառուցված պարիսպը (հիմք՝ անհատ ձեռնարկատեր Նարինե Առաքելյանի կողմից 2022 թվականի մայիսի 16-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը, ինքնակամ կառույցը Կադաստրի կոմիտեում հաշվառված լինելու փաստը հավաստող ծածկագիր՝ 2022ED5KTS, մուտքագրված 2022 թվականի մայիսի 16-ին):

Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և անհատ ձեռնարկատեր Նարինե Առաքելյանի կողմից կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագծի՝ պարզվել է, որ Քրիստինա Ռոբերտի Պետրոսյանը Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 3-րդ թաղամասի թիվ 7/32 հասցեում գտնվող հողամասին կից, իր կողմից փաստացի օգտագործվող, համայնքային սեփականություն հանդիսացող 19,2 քառ.մետր մակերեսով գյուղատնտեսական այլ հողատեսքում և 229,2 քառ.մետր մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողում 2020 թվականին ինքնակամ կառուցել է պարիսպ՝ 10,9 քառ.մետր արտաքին մակերեսով (հիմք՝ Կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիրը՝ 2022ED5KTS): 

Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 731-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի, N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 33, 34-րդ կետերով, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 31-րդ և 50-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0323-0030 կադաստրային ծածկագրով 19,2 քառ.մետր գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքում և 07-057-0323-0031 կադաստրային ծածկագրով 229,2 քառ.մետր գյուղատնտեսական նշանակության վարելահողում ինքնակամ կառուցված 10,9 քառ.մետր արտաքին մակերեսով պարիսպի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, նկատի ունենալով, որ ինքնակամ շինությունը կառուցված չէ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1.Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 07-057-0323-0030 կադաստրային ծածկագրով 19,2 քառ.մետր գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքի և 07-057-0323-0031 կադաստրային ծածկագրով 229,2 քառ.մետր գյուղատնտեսական նշանակության վարելահողի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրի հողերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա: 

2.Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 248,4 քառ. մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին տրամադրել հասցե` համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, 3-րդ թաղամաս, թիվ 7/33:

3.Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 3-րդ թաղամասի թիվ 7/33 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող 248,4 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի  կառուցապատման հողակտորում ինքնակամ կառուցված պարիսպը՝ 10,9 քառ.մետր արտաքին մակերեսով, համարել օրինական և ճանաչել համայնքային սեփականության իրավունքը (կցվում են հողամասի և շինությունների հատակագծերը):

4.Դիմել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում` Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 3-րդ թաղամասի թիվ 7/33 հասցեում գտնվող գույքի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու համար:

5.Հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի տարեկան, ընթացիկ հաշվառման և համայնքի հողային հաշվեկշռում:

6.Որոշման կատարման հսկողությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե Սիրականյանի վրա:

7.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Նորայր Սանթրոսյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner