Այսօր: Ուրբաթ, 3 Մայիսի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 73
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



14 սեպտեմբերի 2021 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ԳՈՒՅՔԻ ՎԵՐԱՀԱՍՑԵԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Էդգար Նիկոլայի Վիրաբյանի (ծնված՝ 1987 թվականի նոյեմբերի 10-ին) Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված 2021 թվականի սեպտեմբերի 9-ի դիմումը, որով ցանկություն է հայտնել օրինականացնել սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի Ջրվեժ-2 2-րդ թաղամասի թիվ 18 հասցեի հողամասում ինքնակամ կառուցված շինությունները և ինքնակամ բացված թվով 4 դուռը (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 26072021-07-0012 վկայականը, տրված 2021 թվականի հուլիսի 26-ին, անհատ ձեռնարկատեր Կարեն Վոլոդյայի Հովսեփյանի կողմից 2021 թվականի օգոստոսի 10-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը):

Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և անհատ ձեռնարկատեր Կարեն Վոլոդյայի Հովսեփյանի կողմից սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Էդգար Նիկոլայի Վիրաբյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի Ջրվեժ-2 2-րդ թաղամասի թիվ 18 հողակտորում 2004-2018 թվականներին ինքնակամ կառուցվել է նկուղ՝ 3,6 քառ.մետր և պարիսպ՝ 0,8 քառ.մետր արտաքին մակերեսներով, ինչպես նաև առկա է ինքնակամ բացված թվով 4 դուռ:

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ և 62-րդ կետերի, 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 4-րդ կետի, նույն որոշմամբ հաստատված կարգի 10, 11, 13-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Էդգար Նիկոլայի Վիրաբյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի Ջրվեժ-2 2-րդ թաղամասի թիվ 18 հասցեի հողակտորում ինքնակամ կառուցված շենք-շինությունների, ինքնակամ բացված թվով 4 դռան պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1.Էդգար Նիկոլայի Վիրաբյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի Ջրվեժ-2 2-րդ թաղամասի թիվ 18 հասցեի գույքը վերահասցեավորել՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, 2-րդ այգեգործական զանգված, 2-րդ թաղամաս, թիվ 18: 

2.Էդգար Նիկոլայի Վիրաբյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 2-րդ այգեգործական զանգվածի 2-րդ թաղամասի թիվ 18 հասցեի հողամասում ինքնակամ կառուցված նկուղը՝ 3,6 քառ.մետր, պարիսպը՝ 0,8 քառ.մետր արտաքին մակերեսներով, ինչպես նաև ինքնակամ բացված թվով 4 դուռը, համարել օրինական:

3.Սահմանել, որ հողամասի սեփականատերը.

1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Ջրվեժ համայնքի բյուջեի 900105228218 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաշվարկված 18 094 (տասնութ հազար իննսունչորս) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.

2)իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։ 

4.Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։

5.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե  Սիրականյանի վրա:

6.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը։

7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Էդգար Նիկոլայի Վիրաբյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Վահե Սիրականյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner