Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2019 թվականի հունվարի 15-ի թիվ 4-Ն որոշմամբ հաստատված չափորոշիչները, Ջրվեժ համայնքի սոցիալական խնդիրների ուսումնասիրման հանձնաժողովի եզրակացությունը Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 2-րդ այգետարածքի 28-րդ տեղամասի թիվ 8 այգետնակի բնակիչ Հասմիկ Վահանի Սերոբյանի ընտանիքի վերաբերյալ, այն է՝ Հասմիկ Վահանի Սերոբյանը բնակվում է ընտանիքի վեց անձով, ինքը և ամուսինը՝ Հովհաննես Ստյոպայի Սերոբյանը, ներկայումս չեն աշխատում, իրենց խնամքի տակ են չորս անչափահաս երեխաները՝ Լաուրա, Անահիտ, Գայանե և Դավիթ Հովհաննեսի Սերոբյանները, ծնված՝ 2007, 2010, 2014 և 2016 թվականներին, ընդ որում՝ Լաուրա Սերոբյանն ունի ողնաշարի լուրջ խնդիրներ, հանդիսանում է մանկուց հաշմանդամ, ունի վիրահատության կարիք, ընտանիքը չունի տարրական կենցաղային պայմաններ և ընտանիքի ֆինանսական և սոցիալական վիճակից ելնելով Հասմիկ Վահանի Սերոբյանը դիմել է համայնքապետարան՝ դրամական օգնություն ստանալու խնդրանքով, որոշում եմ.
1.Հանձնարարել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանին՝ բյուջեի համապատասխան հոդվածից Հասմիկ Վահանի Սերոբյանի ընտանիքին ցույց տալ դրամական օգնություն՝ 30 000 (երեսուն հազար) դրամ գումարի չափով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Հասմիկ Վահանի Սերոբյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: