Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 49
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



17 հունիսի 2022 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ԳՈՒՅՔԻ ՎԵՐԱՀԱՍՑԵԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացի Ռուբեն Վալտերի Պողոսյանի (ծնված՝ 1964 թվականի հուլիսի 29-ին) Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը, որով ցանկություն է հայտնել օրինականացնել սեփականության իրավունքով իրեն պատկանող մարզ Կոտայք, համայնք Ջրվեժ գյուղ Ձորաղբյուր Այգեգործական տարածք 1-ին տեղամաս թիվ 9 հասցեի հողամասում ինքնակամ կառուցված շինությունները (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 07052021-07-0089 վկայական տրված՝ 2021 թվականի մայիսի 7-ին անհատ ձեռնարկատեր Հայկ Մաթևոսյանի կողմից 2022 թվականի մայիսի 26-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը):

Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և անհատ ձեռնարկատեր Հայկ Մաթևոսյանի կողմից կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Ռուբեն Վալտերի Պողոսյանին սեփականության իրավունքով պատկանող մարզ Կոտայք, համայնք Ջրվեժ գյուղ Ձորաղբյուր Այգեգործական տարածք 1-ին տեղամաս թիվ 9 հասցեի հողամասում 1989 թվականին ինքնակամ կառուցվել է թիվ 1 բնակելի տուն նկուղը՝ 82,82 քառ․մետր, 1-ին հարկը՝ 96,25 քառ․մետր, ձեղնահարկը՝ 37,77 քառ․մետր, թիվ 2 սահնհանգույցը՝ 3,76 քառ․մետր արտաքին մակերեսներով (կառուցման տարեթվերի վերաբերյալ համայնքապետարանում տվյալները բացակայում են, որի համար հիմք է հանդիսացել անհատ ձեռնարկատեր Հայկ Մաթևոսյանի կողմից չափագրված և հաստատված հողամասի հատակագծում նշված տարեթվերը և դիմումատուի հայտարարությունը): 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50 և 62-րդ կետերի, 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10, 11, 22.1 կետերի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Ռուբեն Վալտերի Պողոսյանին սեփականության իրավունքով պատկանող մարզ Կոտայք, համայնք Ջրվեժ գյուղ Ձորաղբյուր Այգեգործական տարածք 1-ին տեղամաս թիվ 9 հասցեի հողամասում ինքնակամ կառուցված շենք-շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունները կառուցված չեն ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1.Ռուբեն Վալտերի Պողոսյանին սեփականության իրավունքով պատկանող մարզ Կոտայք, համայնք Ջրվեժ գյուղ Ձորաղբյուր Այգեգործական տարածք 1-ին տեղամաս թիվ 9 հասցեի գույքը վերահասցեավորել՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ձորաղբյուր, 200-րդ թաղամաս, թիվ 38:

2.Ռուբեն Վալտերի Պողոսյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 200-րդ թաղամասի  թիվ 38 բնակելի տուն նկուղը՝ 82,82 քառ․մետր, 1-ին հարկը՝ 96,25 քառ․մետր, ձեղնահարկը՝ 37,77 քառ․մետր, թիվ 2 սահնհանգույցը՝ 3,76 քառ․մետր արտաքին մակերեսներով, համարել օրինական:

3.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե Սիրականյանի վրա:

4.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը։

5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Ռուբեն Վալտերի Պողոսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Վահե Սիրականյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner