Այսօր: Երկուշաբթի, 2 Դեկտեմբերի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 49
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 136-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՀՈՒՍԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն և 2021 թվականի ապրիլի 29-ի թիվ 698-Ն որոշումների պահանջներով, հաշվի առնելով «ԳԵՈԳԼՈԲԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2023 թվականի սեպտեմբերի 05-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հողամասի հատակագիծը և հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0332-0076 կադաստրային ծածկագրով հողամասից 246,2 քառ․ մետր մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի նկատմամբ գոյություն չունի որևէ իրավունք հաստատող փաստաթուղթ, ինչպես նաև այն, որ վերջինս գտնվում է Գրիգորյանների ընտանիքին պատկանող հողամասերի մեջտեղում (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականներ՝ թիվ 16082023-07-0027, տրված 2023 թվականի օգոստոսի 16-ին, թիվ 15082023-07-0151, տրված 2023 թվականի օգոստոսի 15-ին), այն փաստացի սահմանազատված է, որպես մեկ միասնական ամբողջություն, տիրապետվում և օգտագործվում է ընտանիքի անդամներ Արթուր Եփրեմի Գրիգորյանի և Նաիրա Սերյոժայի Դավթյանի կողմից՝ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0332-0035 կադաստրային ծածկագրով 665,0 քառ․ մետր մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի հետ միասին՝ որպես մեկ միասնական ամբողջականություն, ինչպես նաև վերջիններիս խնդրանքը և ընտանիքի անդամ, Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0332-0034 կադաստրային ծածկագրով 795,0 քառ․ մետր մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի ընդհանուր բաժնային սեփականատեր Անահիտ Բագրատի Մկրտումյանի՝ իրեն և որդուն՝ Արթուր Եփրեմի Գրիգորյանին, պատկանող հողամասին սահմանակից որդու և հարսի կողմից փաստացի տիրապետվող և օգտագործվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը վերջիններիս օտարելու մասին համաձայնությունը, համայնքի ավագանին որոշում է.

1.Ճանաչել համայնքային սեփականության իրավունքը Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0332-0076 կադաստրային ծածկագրով հողամասից 246,2 քառ․ մետր մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի նկատմամբ:

2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ օրենքով սահմանված կարգով կատարելու վերը նշված հողամասի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցում:

3.Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0332-0076 կադաստրային ծածկագրով հողամասից 246,2 քառ․ մետր մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրացում կատարելուց հետո թույլատրել համայնքի ղեկավարին` քաղաքացիներ  Արթուր Եփրեմի Գրիգորյանի և Նաիրա Սերյոժայի Դավթյանի ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0332-0035 կադաստրային ծածկագրով 665,0 քառ․ մետր մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողին կից, իրենց կողմից փաստացի տիրապետվող և օգտագործվող համայնքային սեփականություն հանդիսացող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0332-0076 կադաստրային ծածկագրով հողամասից 246,2 քառ․ մետր մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը՝ վարեալահողը, ուղղակի վաճառքի ձևով, որպես ընդլայնում, կադաստրային արժեքով, որը կազմում է 9 602 (ինը հազար վեց հարյուր երկու) Հայաստանի Հանրապետության դրամ, օտարել Արթուր Եփրեմի Գրիգորյանին և Նաիրա Սերյոժայի Դավթյանին:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                        
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՀՈՒՍԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner