Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ և 34-րդ հոդվածի 1-ին մասերով, հիմք ընդունելով «Ջրվեժի համայնքային տնտեսություն» ՀՈԱԿ-ի և «Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի մանկապարտեզ» ՆՈՒՀ ՀՈԱԿ-ի տնօրենների գրությունները, ելնելով անհրաժեշտությունից և հաշվի առնելով համայնքի բյուջեի հնարավորությունները, համայնքի ավագանին որոշում է. 1.Համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 14-ի «Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների 2023 թվականի աշխատակիցների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N 121-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1)որոշմամբ հաստատված N 1 հավելվածի «Աշխատակիցների քանակը» տողում «40» թիվը փոխարինել «41» թվով, աղյուսակը լրացնել 22-րդ տողով և «ԸՆԴԱՄԵՆԸ» տողը շարադրել նոր խմբագրությամբ՝
22.Եռակցող 1 150 000 150 000
ԸՆԴԱՄԵՆԸ 40.5 3 715 000 6 625 000
2)որոշմամբ հաստատված N 3 հավելվածի «Աշխատակիցների քանակը» տողում «39» թիվը փոխարինել «40» թվով, աղյուսակի 7-րդ, 11-րդ, 22-րդ և «ԸՆԴԱՄԵՆԸ» տողերը շարադրել նոր խմբագրությամբ՝
7.Ֆիզկուլտուրայի հրահանգիչ 1 110 000 110 000
11.Գործավար 1 110 000 110 000
22.Հավաքարար 2 105 000 210 000
ԸՆԴԱՄԵՆԸ 38.96 2 617 000 4 441 020
3) որոշմամբ հաստատված N 4 հավելվածի «Աշխատակիցների քանակը» տողում «16» թիվը փոխարինել «17» թվով, աղյուսակը լրացնել 13-րդ տողով և «ԸՆԴԱՄԵՆԸ» տողը շարադրել նոր խմբագրությամբ՝
13.Ֆիզկուլտուրայի հրահանգիչ 0.75 110 000 82 500
ԸՆԴԱՄԵՆԸ16.3614670001837570
4)որոշմամբ հաստատված N 5 հավելվածի «Աշխատակիցների քանակը» տողում «16» թիվը փոխարինել «17» թվով, աղյուսակը լրացնել 15-րդ տողով և «ԸՆԴԱՄԵՆԸ» տողը շարադրել նոր խմբագրությամբ՝
15.Ֆիզկուլտուրայի հրահանգիչ0.511000055000
ԸՆԴԱՄԵՆԸ12.9916870001409630
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի մարտի 15-ից: |