Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 79
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 34-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 34-Ա


Զեկ. ՍՈՒՍԱՆՆԱ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 37-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով Կոտայքի մարզպետարանի կողմից 2022 թվականի ապրիլի 12-ից մինչև ապրիլի 27-ը ներառյալ՝ Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ իրականացված իրավական և մասնագիտական հսկողության արդյունքների ամփոփման վերաբերյալ 2022 թվականի մայիսի 02-ի թիվ 02 արձանագրությունը, համայնքի ավագանին որոշում է.

1.Ընդունել ի գիտություն համայնքի ղեկավարի կողմից ներկայացված հաղորդումը՝ 2022 թվականի ապրիլի 12-ից մինչև ապրիլի 27-ը ներառյալ՝ Կոտայքի մարզպետարանի կողմից համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների նկատմամբ իրականացված իրավական և մասնագիտական հսկողության արդյունքում կազմված արձանագրության վերաբերյալ:

2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել համապատասխան միջոցներ համայնքում իրականացված իրավական և մասնագիտական հսկողության արդյունքների ամփոփման վերաբերյալ 2022 թվականի մայիսի 02-ի թիվ 02 արձանագրությամբ նշված թերությունները, խախտումները սահմանված ժամկետներում վերացնելու և շտկելու ուղղությամբ։

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՈՒՍԱՆՆԱ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner