Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 71
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



28 նոյեմբերի 2022 թ.

ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՀԱՏԱԿԱԳԾԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգով, որոշում եմ.

1.Արգամ Ռաֆիկի Ավետիսյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 8-րդ փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 13 հասցեի հողամասում տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ քարե պարիսպի կառուցման նախագծային փաստաթղթերի մշակման համար:

2.Կառուցապատման հետագա գործառույթներն անհրաժեշտ է իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրության և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան, մասնավորապես ապահովելով՝ ՀՀՇՆ 30-01-2014 «Քաղաքաշինություն. քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմերի պահանջները:

3.Կառուցվող շենքերի և շինությունների սպասարկման համար անհրաժեշտ ենթակառուցվածների իրականացումը կատարվում են բացառապես կառուցապատողի միջոցների հաշվին:

4.Շինարարության թուլտվություն կտրամադրվի աշխատանքային նախագծում ինժեներական ենթակառուցվածքներին միանալու տեխնիկական պայմանների առկայության դեպքում:

5.Որոշման կատարման հսկողությունը դնել աշխատակազմի առաջատար մասնագետ Տաթևիկ Խաչատրյանի վրա: 

6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Արգամ Ռաֆիկի Ավետիսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Տաթևիկ Խաչատրյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner