Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 16-րդ հոդվածի պահանջով, համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 12՝ հերթական նիստի օրակարգը`
1)Ջրվեժ համայնքում 2020 թվականի տեղական տուրքերի գծով արտոնություն սահմանելու մասին:
2)Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 84-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
3)Դրամական օգնություն ցուցաբերելու մասին:
4)Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժի համայնքապետարանի աշխատակազմի 2021 թվականի կառուցվածքը, աշխատակիցների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին:
5)Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների 2021 թվականի աշխատակիցների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին:
6)Համայնքի ղեկավարի կողմից գույքագրման փաստաթղթերում կատարված փոփոխությունները հաստատելու մասին:
7)Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի 2021 թվականի տարեկան աշխատանքային պլանին հավանություն տալու մասին:
8)Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում տեղական տուրքերի 2021 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին:
9)Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում տեղական վճարների 2021 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին:
10)Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում 2021 թվականի տեղական վճարի գծով արտոնություններ սահմանելու մասին:
11)Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելու մասին:
12) Հողամասը համայնքային սեփականություն ճանաչելու մասին:
13) Հողամասը համայնքային սեփականություն ճանաչելու մասին:
14)Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |