Այսօր: Հինգշաբթի, 2 Մայիսի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 12
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



01 դեկտեմբերի 2021 թ.

ՀՈՂԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացիներ Արմեն Անդրանիկի Հովակիմյանի, Բագրատ Ժիրայրի Մուրադյանի, Գեղամ Արտավազդի Շախբազյանի և Նիկոլայ Ֆրոնտիկի Նիկոլայիդի Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված 2021 թվականի նոյեմբերի 26-ի դիմումը, որով ցանկություն են հայտնել ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով իրենց պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07–057–0302–0024 կադաստրային համարի 1000,0 քառ.մետր մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողը փոխադրելու բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա` օրենսդրությամբ սահմանված կարգով բնակելի կառուցապատում իրականացնելու համար (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 29072021-07-0067, տրված 2021 թվականի հուլիսի 29-ին):

Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի 12-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 25-րդ կետի, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50 և 53-րդ կետերի, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ավագանու 2014 թվականի ապրիլի 11-ի թիվ 14-Ն որոշումը, որոշում եմ.

1.Արմեն Անդրանիկի Հովակիմյանին, Բագրատ Ժիրայրի Մուրադյանին, Գեղամ Արտավազդի Շախբազյանին և Նիկոլայ Ֆրոնտիկի Նիկոլայիդին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07–057–0302–0024 կադաստրային համարի գյուղատնտեսական նշանակության վարելահողը` 1000,0 քառ.մետր մակերեսով, փոխադրել բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա` օրենսդրությամբ սահմանված կարգով բնակելի կառուցապատման համար:

2.Արմեն Անդրանիկի Հովակիմյանին, Բագրատ Ժիրայրի Մուրադյանին, Գեղամ Արտավազդի Շախբազյանին և Նիկոլայ Ֆրոնտիկի Նիկոլայիդին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07–057–0302–0024 կադաստրային համարի 1000,0 քառ.մետր մակերեսով տնամերձ հողամասին տրամադրել հասցե` համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, 55-րդ փողոց, թիվ 5:

3.Առաջարկել Արմեն Անդրանիկի Հովակիմյանին, Բագրատ Ժիրայրի Մուրադյանին, Գեղամ Արտավազդի Շախբազյանին և Նիկոլայ Ֆրոնտիկի Նիկոլայիդին՝ եռամսյա ժամկետում Ջրվեժ համայնքի բյուջեի 900105228176 հաշվին վճարելու հողամասի նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքների տարբերությունը` 10 395 300 (տաս միլիոն երեք հարյուր իննսունհինգ հազար երեք հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ:

4.Աշխատակազմի առաջատար մասնագետ Գրիգոր Սերոբյանին`

1)իրականացնել հսկողություն սույն որոշման երրորդ կետի նկատմամբ,

2)սույն որոշման առաջին կետում նշված հողի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի տարեկան, ընթացիկ հաշվառման և համայնքի հողային հաշվեկշռում:

5.Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նպատակային նշանակության կատարված փոփոխության մասին 10-օրյա ժամկետում տեղեկացնել քաղաքաշինության կոմիտե և անշարժ գույքի նկատմամբ իրավունքները գրանցող պետական մարմին:

6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Արմեն Անդրանիկի Հովակիմյանին, Բագրատ Ժիրայրի Մուրադյանին, Գեղամ Արտավազդի Շախբազյանին և Նիկոլայ Ֆրոնտիկի Նիկոլայիդին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Գրիգոր Սերոբյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner