Այսօր: Կիրակի, 5 Մայիսի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



05 հոկտեմբերի 2021 թ.

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի ԹԻՎ 378-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ և 34-րդ հոդվածի 1-ին մասերով և հիմք ընդունելով «ԳԵՈ ԼԱՅՆ» ՍՊԸ-ի կողմից 2021 թվականի սեպտեմբերի 22-ին տրված տեղեկանքը, որոշում եմ.

1.Համայնքի ղեկավարի 2021 թվականի մայիսի 27-ի «Ինքնակամ կառուցված շինությունների օրինականացման և գույքի վերահասցեավորման մասին» թիվ 378-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.

1)որոշման նախաբանի 1–ին պարբերությունը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

«Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Ժենյա Արմենի Դանղյանի (ծնված՝ 1988 թվականի հունվարի 5-ին) լիազոր ներկայացուցիչ Գեղամ Ալբերտի Գրիգորյանի (ծնված՝ 1962 թվականի հոկտեմբերի 6-ին) կողմից 2021 թվականի հունվարի 29-ի Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը, որով ցանկություն է հայտնել օրինականացնել սեփականության իրավունքով Ժենյա Արմենի Դանղյանին պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի Ա թաղամասի 23-րդ փողոց թիվ 23 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունները (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 06052019-07-0016, տրված 2019 թվականի մայիսի 6-ին, «ԳԵՈ ԼԱՅՆ» ՍՊԸ-ի կողմից 2021 թվականի հունվարի 20-ին և 2021 թվականի սեպտեմբերի 15-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագծերը)»:»

2) որոշման նախաբանի 2-րդ, 3-րդ պարբերություններում «Ժենյա և Գրիգոր Դանղյաններին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի Ա թաղամաս 23-րդ փողոցի թիվ 25 հասցեի» բառերը փոխարինել «Ժենյա Արմենի Դանղյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի Ա թաղամաս 23-րդ փողոցի թիվ 23 հասցեի» բառերով,

3) որոշման 1–ին և 2–րդ կետում «Ժենյա և Գրիգոր Դանղյաններին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 23-րդ փողոցի թիվ 25 հասցեի» բառը փոխարինել «Ժենյա Դանղյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 23-րդ փողոցի թիվ 23 հասցեի» բառով,

4) որոշման 3–րդ կետի 1-ին, ենթակետում «վճարեն» բառը փոխարինել «վճարի» բառով,

5)որոշման 2–րդ կետի 2-րդ ենթակետում «իրենց միջոցների հաշվին պետք է վճարեն» բառերը փոխարինել «իր միջոցների հաշվին պետք է վճարի» բառերով,

6)որոշման 7–րդ կետում «Ժենյա և Գրիգոր Դանղյաներին» բառերը փոխարինել «Ժենյա Դանղյանին» բառերով:

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Հուսիկ Գրիգորյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner