Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 37-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետի, 84-րդ հոդվածի 2-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 4-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 21-ի N 40-Ն որոշումը, որոշում եմ.
1.Ջրվեժ համայնքի 2022 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության և համայնքի ղեկավարի 2022 թվականին կատարված աշխատանքների վերաբերյալ կազմակերպել հանրային քննարկումներ:
2.Հաստատել Ջրվեժ համայնքի 2022 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության և համայնքի ղեկավարի 2022 թվականին կատարված աշխատանքների վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումների հրավերը` համաձայն հավելվածի:
3.Հանրային քննարկումների ընթացքում իրականացվող բաց լսումների անցկացումը հանձնարարել Ջրվեժ համայնքի ղեկավարին կից «Համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման» խորհրդակցական մարմնի անդամ Անահիտ Մարգարյանին:
4.Հանձնարարել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանին` համայնքապետարանի ինտերնետային կայքում և համայնքի տեղեկատվական կառավարման համակարգում տեղադրել Ջրվեժ համայնքի բյուջեի նախագծի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումների հրավերը, ինչպես նաև այն փակցնել համայնքի ղեկավարի նստավայրում` բոլորի համար մատչելի ու տեսանելի տեղում և այն վայրերում, որոնք մատչելի են համայնքի բնակիչներին՝ առնվազն մեկ տեղ յուրաքանչյուր երեք հարյուր բնակչի համար:
5.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի վրա:
6.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը: