Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման պահանջներով և հաշվի առնելով այն, որ համայնքի ավագանու 2023 թվականի մայիսի 12-ի թիվ 67-Ա որոշման մեջ նշված 960,7 քառ.մետր մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողը փոխադրվել է ավելի բարձրարժեք հողատեսքի՝ 4-րդ կարգի հնդավոր այգու (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 29062023-07-0023 վկայական, տրված 2023 թվականի հունիսի 29-ին), համայնքի ավագանին որոշում է. Թույլատրել համայնքի ղեկավարին` քաղաքացի Գևորգ Սամվելի Առաքելյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0342-0088 կադաստրային ծածկագրերով 1386,0 քառ.մետր մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողակտորին կից, իր կողմից փաստացի օգտագործվող համայնքային սեփականություն հանդիսացող 960,7 քառ.մետր մակերեսով 07-057-0342-0020 կադաստրային ծածկագրով հողամասը՝ 4-րդ կարգի հնդավոր այգին, ուղղակի վաճառքի ձևով, որպես ընդլայնում, կադաստրային արժեքով, որը կազմում է 172 926 (մեկ հարյուր յոթանասուներկու հազար ինը հարյուր քսանվեց) Հայաստանի Հանրապետության դրամ, օտարել Գևորգ Սամվելի Առաքելյանին: |