Այսօր: Երկուշաբթի, 7 Հոկտեմբերի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 38
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 066-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, 010-684929, 060-535553, jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 մայիսի 2023 թվականի N 066-Ա

ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի թիվ 698-Ն և 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշումների պահանջներով, հիմք ընդունելով «Նարինե Առաքելյան» ՍՊԸ-ի կողմից 2023 թվականի ապրիլի 21-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հողամասի հատակագիծը և հաշվի առնելով այն, որ Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0342 կադաստրային ծածկագրով թաղամասից 960,7 քառ.մետր մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողակտորի նկատմամբ գոյություն չունի որևէ իրավունք հաստատող փաստաթուղթ, ինչպես նաև նշված հողամասի հարևանությամբ՝ Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0342-0007 և 07-057-0342-0088 կադաստրային ծածկագրերով գյուղատնտեսական նշանակության հողամասերի (համապատասխանաբար՝ 1482,0 քառ․մետր և 1386,0 քառ.մետր մակերեսներով) սեփականատեր Գևորգ Սամվելի Առաքելյանի խնդրանքը, համայնքի ավագանին որոշում է.

1.Ճանաչել համայնքային սեփականության իրավունքը Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0342 կադաստրային ծածկագրով թաղամասից 960,7 քառ.մետր մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի նկատմամբ: 
2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ օրենքով սահմանված կարգով կատարելու վերը նշված անշարժ գույքի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցում:
3.Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0342 կադաստրային ծածկագրով թաղամասից 960,7 քառ.մետր մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրացում կատարելուց հետո թույլատրել համայնքի ղեկավարին` քաղաքացի Գևորգ Սամվելի Առաքելյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0342-0088 կադաստրային ծածկագրերով 1386,0 քառ.մետր մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողակտորին կից, իր կողմից փաստացի օգտագործվող համայնքային սեփականություն հանդիսացող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0342 կադաստրային ծածկագրով թաղամասից 960,7 քառ.մետր մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասն ուղղակի վաճառքի ձևով, որպես ընդլայնում, կադաստրային արժեքով օտարել Գևորգ Սամվելի Առաքելյանին:


Կողմ -13

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԳԱՍՊԱՐ

ԲԼԵՅԱՆ ՎԱՐՍԵՆԻԿ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԿԱԴԻ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՀՈՒՍԻԿ

ԵՐԻՑՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

ԿՈԲԱԼՅԱՆ ԳՐԻՇԱ

ՀԱՍՈՅԱՆ ՔՅԱԼՈ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԵՏԱՔՍՅԱ

ՄԱՐԿՈՍՅԱՆ ԳՈՌ

ՄԵԼՔՈՒՄՅԱՆ ԳԱՅԱՆԵ

ՊԱՊԱՆՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՍԱՆԹՐՈՍՅԱՆ ՆՈՐԱՅՐ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՀԱՅԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner