Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2010 թվականի հունիսի 1-ի թիվ 186-Ն հրամանի պահանջներով, հիմք ընդունելով «ԳԵՈԿԱԴ 55» ՍՊԸ-ի կողմից 2021 թվականի օգոստոսի 4-ին և օգոստոսի 26-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագծերը և հաշվի առնելով այն, որ Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղում գտնվող համապատասխանաբար 132,3 քառ.մետր և 107,5 քառ.մետր մակերեսներով բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասերի նկատմամբ գոյություն չունի որևէ իրավունք հաստատող փաստաթուղթ, համայնքի ավագանին որոշում է.
1.Ճանաչել համայնքային սեփականության իրավունքը Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղում գտնվող 132,3 քառ.մետր և 107,5 քառ.մետր մակերեսներով բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասերի նկատմամբ:
2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ օրենքով սահմանված կարգով կատարելու վերը նշված հողամասերի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցում: