Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացի Արթուր Վարդանի Սուքիասյանի (ծնված՝ 1992 թվականի հուլիսի 15-ին) Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված 2021 թվականի սեպտեմբերի 7-ի դիմումը, որով ցանկություն է հայտնել օրինականացնել սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 34-րդ փողոցի թիվ 16 հասցեի տնամերձ հողամասում ինքնակամ կառուցված շինությունները (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 30072020-07-0082 վկայականը, տրված 2020 թվականի հուլիսի 30-ին, անհատ ձեռնարկատեր Վալերիկ Գալստյանի կողմից 2021 թվականի հունիսի 29-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը):
Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և անհատ ձեռնարկատեր Վալերիկ Գալստյանի կողմից կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Արթուր Վարդանի Սուքիասյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 34-րդ փողոցի թիվ 16 հասցեի տնամերձ հողամասում 2021 թվականին ինքնակամ կառուցվել է բնակելի տուն 1-ին հարկ՝ 88,13 քառ.մետր, բնակելի տուն 2-րդ հարկ՝ 86,31 քառ.մետր և պարիսպ՝ 5,4 քառ.մետր արտաքին մակերեսներով։
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 4-րդ կետի, նույն որոշմամբ հաստատված կարգի 10, 11, 13-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Արթուր Վարդանի Սուքիասյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 34-րդ փողոցի թիվ 16 հասցեի տնամերձ հողամասում ինքնակամ կառուցված շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.
1.Արթուր Վարդանի Սուքիասյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 34-րդ փողոցի թիվ 16 հասցեի տնամերձ հողամասում ինքնակամ կառուցված բնակելի տուն 1-ին հարկը՝ 88,13 քառ.մետր, բնակելի տուն 2-րդ հարկը՝ 86,31 քառ.մետր և պարիսպը՝ 5,4 քառ.մետր արտաքին մակերեսներով, համարել օրինական:
2.Սահմանել, որ հողամասի սեփականատերը.
1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Ջրվեժ համայնքի բյուջեի N 900105228218 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաշվարկված 484 178 (չորս հարյուր ութսունչորս հազար մեկ հարյուր յոթանասունութ) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.
2)իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։
3.Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե Սիրականյանի վրա:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը։
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Արթուր Վարդանի Սուքիասյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: